Ինչո՞ւ կալանքի տակ մնաց միայն Մանվել Գրիգորյանը. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները ձեռնամուխ եղան կոռուպցիոն տարբեր պատմությունների բացահայտման. հիշում եք՝ եղան աղմկահարույց ձերբակալություններ ու կալանավորումներ` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյան, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյան, «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյան եւ այսպես շարունակ: Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանին ու նրա զավակներին մեղադրանք առաջադրվեց, նաեւ մյուս եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդին կալանավորվեց, մյուսը հետախուզման մեջ է:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այսքանից հետո կալանքի տակ շարունակում է մնալ միայն գեներալ Մանվել Գրիգորյանը, իսկ ահա մյուս կալանավորվածները կամ ձերբակալվածներն ազատ են արձակվել, փոխվել է նրանց խափանման միջոցը: Ու հետաքրքիրն այն է, որ երեք-չորս ամիս անց դեռեւս որեւէ քրեական գործի նախաքննություն չի ավարտվել, այն դատարան չի ուղարկվել: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)