Ռուսաստանում առաջարկում են հանցագործություն համարել ամուսնու հեռախոսը ստուգելը
Այլ
«Հինգերորդ ալիք»-ը հայտնում է, որ Լենինգրադի մարզի օրենսդիր ժողովի պատգամավոր Վլադիմիր Պետրովն առաջարկել է ամուսնու հեռախոսը ստուգելու համար քրեական պատասխանատվություն սահմանել:
Վերջինիս կարծիքով` պետությունը պետք է կարգավորի ամուսինների՝ միմյանց գաջեթների, այդ թվում` հեռախոսների նկատմամբ հասանելիության հարցը: Ամուսիններից մեկի սմարթֆոնը բացելը պետք է քրեական հոդվածով պատասխանատվություն ենթադրի՝ անձնական կյանք միջամտության համար:
Պետրովի օրինագիծը կքննարկի Լենինգրադի մարզի օրենսդիր ժողովը:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»