Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ՀՀ ԱԳՆ
Հայաստան
Հայաստանի պետական սահմանի ապօրինի հատման փաստով Թուրքիայի քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական գործը Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից կարճվել է՝ ելնելով մարդասիրական նկատառումներից: Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ի պատասխան «Արմենպրես»-ի այն հարցի, որ արդյո՞ք կա տեղեկություն 2018 թվականի հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենին ազատ արձակելու մասին: Տղայի հայրը՝ Մուստաֆան, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանում է և տեղեկացրել է, որ իր որդին ազատ է արձակվելու:
«Մեր կողմից վերոհիշյալի վերաբերյալ դիվանագիտականխողովակներով տեղեկացվել է թուրքական կողմին։Համապատասխան արձագանք ստանալուն պեսկկազմակերպվի Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա»,-ասված է ԱԳՆ-ի պատասխանում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)