Արդեն սրտխառնոց առաջնացող շաբլոն գրելաոճն էլ փոխեք․ Բաբկեն Թունյան
Բլոգոսֆերա
Նախարարությունների պաշտոնական էջերը իրենց ձեռագիրը էդպես էլ չփոխեցին։ Պաշտոնական լրահոսի 90%-ը նախարարների հանդիպումների ու այցերի մասին է՝ «նախարարը ընդունեց...», «նախարարը հանդիպեց...», «նախարարը այցելեց»... Ու նկարներ՝ մի հատ դիմացից, 2 հատ աջ կողմից, 2 հատ ձախ, մի հատ էլ հեռվից՝ կիսաթեք։ Ոնց որ նախարների անձնական ալբոմը լինի։
Հաղորդագրություններն էլ նույն ծեծված ու հոգնած ֆրազներով՝ կողմերը քննարկեցին, կարևորեցին (որպես կանոն, միշտ շեշտվում է՝ երկուստեք), անդրադարձան, ընդգծեցին, շեշտեցին...
Հերիք չի՞։ Ում է հետաքրքիր էս հիմար լրահոսը։ Էդ ժամանակն ու ռեսուրսը ավելի լավ է ուղղեք՝ հասարակությանը նորմալ իրազեկելով ձեր ոլորտի մասին։
Էդ հնացած, արդեն սրտխառնոց առաջնացող շաբլոն գրելաոճն էլ փոխեք։ Չի սազում։
Բաբկեն Թունյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)