Էդ օրենքով խոչընդոտում ենք, որ ԱԺ հակասահմանադրական քայլով լուծարում տեղի չունենա. Ռուստամյան
Քաղաքական
«Նախարարների հեռացման հարցը քննարկված չէ, կլինի, կիմանաք», - այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Թե ինչո՞ւ է մնացել ԱԺ-ում, չի գնում տուն՝ հարցին Ռուստամյանը հարցով պատասխանեց. «Դո՞ւք ինչու չեք գնում»:
Լրագրողների պատասխանին, թե աշխատում են, նույն կերպ պատասխանեց:
Հարցին՝ կանխատեսո՞ւմ էին նման զարգացումներ, Ռուստամյանը դրական պատասխան տվեց.
«Կանխատեսում էինք: Օրենքի բնույթը ներկայացվել է միայն մի կողմով, ի՞նչ է այս օրենքը, ի՞նչն է սրա խայտառակություն: Մենք ասում ենք՝ սահմանադրական ընթացքով պետք է տեղի ունենա ԱԺ լուծարումը: Սխա՞լ բան ենք ասում: Մենք էդ օրենքով խոչընդոտում ենք, որ հակասահմանադրական քայլով լուծարում տեղի չունենա: Արտահերթ ընտրություններին ես էլի կողմ եմ, մենք կողմ ենք, բայց չենք ուզում հակասահմանադրական միջոցներով դա լինի»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ՀՅԴ-ի ցանկացած քայլ երկրի շահերից է բխում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)