Մեր հետևորդներին չենք հրահրում փողոց դուրս գալ, քանի որ խուսափում ենք բախումներից․ Կարինե Աճեմյան
«Բոլորովին չեմ վախենում, պարզապես հարցեր կան, դրա համար եմ մնացել։ Ոչ մեկը չի վախենում, ձեր մտքով չանցնի, մենք չենք վախենում»,–այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու տուն չի գնում։
Աճեմյանի խոսքով չպետք է ճնշել պատգամավորին, քանի որ դա հակասամանադրական քայլ է։ «ԱԺ պատգամավորները պարտավոր են կատարել իրենց գործողությունները և ուզում եմ նշել, որ մենք էլ ունենք մեր հետևորդները, որոնք մեզ տեսնելիս ասում են, որ մեր կողքին են և մենք նրանց չենք հրահրում փողոց դուրս գալ, քանի որ խուսափում ենք բախումներից»,-հավելեց Աճեմյանը։
Հիշեցնենք, որ «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխությունների նախագծի քվեարկությունից հետո քաղաքացիները փակել էին Ազգային ժողովի շենքի մուտքերը, որոնք քիչ առաջ բացվեցին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)