Հարձակվել և հայհոյել են ԱԺ ՀՅԴ-ական պատգամավորին
Քաղաքական
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը քիչ առաջ փորձել է ներս մտնել ԱԺ շենք, սակայն Ազգային Ժողովի մոտ հավաքված բազմությունը պատգամավորին թույլ չի տվել ներս մտնել։
Վերջինս փորձել է ամեն կերպ մուտք գործել Աժ շենք, որպեսզի կարողանա մասնակցել քվեարկություններին, սակայն դա իրեն չի հաջողվել, ավելին, մի խումբ ցուցարարներ հարձակվել են Ռուզան Առաքելյանին վրա, հայհոյել և սպառնացել։
Որոշ ժամանակ անց Ռուզան Առաքելյանը ստիպված է եղել վերադառնալ և հայտարարել է, որ եթե անգամ չի էլ մասնակցել նիստին եւ քվեարկելու հնարավորություն չի ունեցել, միևնույնն է՝ միանում է նախագծին կողմ քվեարկած անձանց։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)