Մհեր Գրիգորյանին զբաղեցրած պաշտոնից չհեռացնելը չափազանց խոհեմ քայլ էր
Քաղաքական
Կարպիս Փաշոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին զբաղեցրած պաշտոնից չհեռացնելը չափազանց խոհեմ քայլ էր: Պարոն Գրիգորյանը իսկապես պրոֆեսիոնալ պետական գործիչ է ու շատ լավ հասկանում է, թե ինչ է տնտեսությունը, պետական համակարգն ու պետական շահը:
Իմաստ չկար նրան ներքաշել ներքաղաքական վայրիվերումների հորձանուտի մեջ, քանի որ փոխվարչապետն առանց այն էլ հեռու է այդ ամենից ու իր պարտականությունները կատարում է պատվով:
Մասնագիտական ունակություններից զատ ավելորդ չի լինի նաև, ավելացնել, որ Մհեր Գրիգորյանն ինձ հանդիպած ամենազուսպ ու համեստ մարդկանցից մեկն է: Եթե դեմքով չճանաչես, ապա գլխի չես ընկնի, որ տարածքում փոխվարչապետ կա»,- գրել է Կարպիս Փաշոյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)