Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոններից ազատեց ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին
Հայաստան
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել և աշխատանքից ազատել է ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական բոլոր պաշտոնյաներին:
Ըստ նախագահի հրամանագրերի, պաշտոններից ազատվել են.
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր