Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու 

Հակահեղափոխությունն արեց իր քայլը. Փաշինյանը կգնա վա-բանկ

Վերլուծական
Հոկտեմբերի 2-ի երեկոյան տեղի ունեցավ այն, ինչը իրականում կարելի է անվանել հակահեղափոխության առաջին գործնական դրսևորում: Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան հանդիպումից հետո ձևավորվել էր բավականին դրական համատեքստ ու թվում էր՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունների հարցը կարող է լուծվել քաղաքական բանակցությունների ճանապարհով, ասել է թե՝ կոնսենսուսով: Սակայն երեկոյան ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ պատգամավորները կողմ քվեարկեցին ԱԺ կանոնակարգ օրենքի նախագծին, որով վերացվում է ԱԺ լուծարման միակ իրավական նորմը: Եթե վարչապետը հրաժարական է տալիս, եւ ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չի ընտրում 14 օր, ԱԺ-ն օրենքի ուժով լուծարվում է: Այս օրինագծով, ժողովրդի կողմից ԱԺ-ն շրջափակելու պարագայում նախատեսվում է, որ նիստը չի կայանում, եւ ԱԺ-ն չի ցրվում:: Նիկոլ Փաշինյանը արտահերթ նիստից առաջ հայտարարել էր, որ եթե այդ նիստը տեղի ունենա, ուրեմն հակահեղափոխությունը պաշտոնապես սկսվում է: Օրինագծի ընդունումը զրոյացրեց կոնսենսուսի բոլոր հնարավորությունները, բացի այդ՝ հանգեցրեց ԲՀԿ և ՀՅԴ քվոտայով կառավարության կազմում ընդգրկված պաշտոնյաների ազատմանը: Ըստ էության, ազգային համաձայնության կառավարություն, որը ճաք էր տվել դեռևս Երևանու ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում սևերի և սպիտակների բաժանարար գծերի ուրվագծման ընթացքում՝ երեկվանից դե յուրե դադարեց գործել:
 
Խորհրդարանի մոտ հապճեպ կազմակերպած հանրահավաքի ժամանակ Փաշինյանն ի վերջո բացահայտեց խաղաքարտերը՝ նա ընտրում է թերևս ամենառիսկային, սակայն ժամանակ խնայող տարբերակը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ Փաշինյանը նախատեսում է անցկացնել այս տարվա դեկտեմբերի սկզբին՝ ինչը կարելի է դիտարկել իբրև վերջնագիր խորհրդարանական բոլոր ուժերին: Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ շուրջ երկու ժամ տևած հանդիպումից հետո Փաշինյանը ներկաներին հայտնեց, որ այդ ուժերը ընկալել են ժողովրդի ուղերձին և հարգանքով են վերաբերվում ժողովրդի որոշմանը, և բանավոր երաշխիքներ են տվել, որ չեն առաջադրի վարչապետի սեփական թեկնածուին: Թվում է, թե կա համաձայնություն, սակայն անգամ գրավոր համաձայնությունը կարող է չեղարկվել, և դա հասկանում է նաև Փաշինյանը:
 
Ռիսկերի մասին խոսելով, Փաշինյանը կոչ արեց ժողովրդին՝ կանգնել իր թիմի թիկունքին մինչև վերջ, եթե դա հաջողվի, ապա նա կրկին կստանձնի վարչապետի պաշտոնը, և միայն այդ ճանապարհով կարող է հաղթահարվել երկրում առկա քաղաքական ճգնաժամը: Սակայն ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ եռյակի ջանքերով ընդունված օրինագիծը կարող է մինիմալի հասցնել ժողովրդի աջակցության գործոնը և այս պարագայում այլևս ոչինչ չի խանգարի արդեն դե ֆակտո երեք՝ Փաշինյանի կաբինետին ընդդիմադիր ուժերին առաջադրել և ընտրել վարչապետի իրենց թեկնածուին: Սա այն սահմանադրական ծուղակն է, որը մայիս ամսից ի վեր նախապատրաստել է ՀՀԿ-ն: Մյուս կողմից՝ պետք է նաև հասկանալ, թե որ արտաքին կամ ներքին ազդակներն են հիմք հանդիսացել հակահեղափոխության կոնսոլիդացիայի համար՝ այն էլ մի պարագայում, երբ երեք ուժերն էլ իրենց աչքի առաջ ունեին մայիսի 2-ի փորձը: Արդյո՞ք այդպիսի ազդակներ չկային (ինչին իհարկե դժվար է հավատալ), և եռյակը առաջնորդվում է լոկ ինքնապահպանման բնազդով, կամ էլ փորձում է շանտաժի ենթարկելով գործող կառավարությանը՝ հաջորդ գումարման ԱԺ-ում հայտնվելու երաշխիքներ կորզել, քանի որ պարզից էլ պարզ է՝ սեփական ուժերով այս քաղաքական տրիոն դժվար թե հաղթահարի 5 տոկոսանոց արգելքը: Փաշինյանն էլ՝ ի պատասխան՝ երեկ ցույց տվեց, որ կարճ ժամանակում կարող է մոբիլիզացնել շատ մեծ և համապատասխան գործողությունների պատրաստ զանգված, ինչը էական գործոն է այս պահին, հաշվի առնելով, որ Փաշինյանի միակ ռեալ հենարանը հենց այդ զանգվածն է լինելու:
 
Ս.Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոս
Ամենադիտված