Մեկ հոգով պետություն չեն ստեղծում․ Գալուստ Սահակյան
Քաղաքական
«Մեկ հոգով պետություն չեն ստեղծում»։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ կուսակցության անդամ Գալուստ Սահակյանը, նշելով, թե ամբողջ կառավարության մեջ միայն Նիկոլ Փաշինյանն է աշխատում։
«Մենք խորհրդարանական կառավարման ձևի մեջ ենք մտել։ Կառավարությունն իր տեսակետը կարող է արտահայտել, բայց ԱԺ-ն էլ իր տեսակետը կարող է արտահայտել»։
Հարցին՝ ինչպե՞ս է տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, Սահակյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պետության ճանապարհը որոշում են քաղաքական կուսակցությունները, այդ իմաստով անհրաժեշտ է, որ կուսակցությունները բանակցեն մեկը մյուսի հետ և ճիշտ որոշման գան»։
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պայմանավորվածություն կա, թե իր հրաժարականի դեպքում ԱԺ խմբակցությունները թեկնածու չեն առաջադրի, Գալուստ Սահակյանն արձագանքեց.
«Նման հարց չենք քննարկել»։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»