Ռուսաստանի կառավարությունը դոլարից հրաժարվելու նախագիծ է մշակում
Այլ
The Bell-ը հայտնում է, որ Ռուսաստանի կառավարությունը դոլարից հրաժարվելու նախագիծ է մշակում
Նախագիծը պատրաստվում է VTB-ի ղեկավար Անդրեյ Կոստինի առաջարկությունների հիման վրա: Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքով՝ փաստաթուղթը «մեկ-երկու շաբաթից պետք է հաստատի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը»:
Հարցի քննարկմանը մասնակցող գերատեսչություններից մեկի աղբյուրի խոսքով՝ կառավարության ծրագիրը որևէ սահմանափակող միջոց կամ արգելք չի նախատեսում. «դոլարով հաշվարկներ անելու արգելք չի լինի»:
Նա հստակեցրել է, որ ազգային արժույթներով հաշվարկների համար հնարավորություններ կստեղծվեն, ինչպես նաև կդյուրացվի արժույթային վերահսկողությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)