Ըմբշամարտի երիտասարդական թիմերի մարզիչներն ամփոփեցին աշխարհի առաջնության արդյունքները
Սպորտ
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճերի ըմբշամարտի երիտասարդական թիմերի գլխավոր մարզիչներն ամփոփեցին աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքները:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների թիմի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ներկայացրեց մարզիկների գրանցած արդյունքները և փաստեց, որ ըմբիշներից Դավիթ Օվասափյանը կարող է հանդես գալ մեծերի հավաքականում: «Առաջիկայում Հայաստանում կանցկացվի միջազգային մրցաշար, որի ժամանակ էլ կհասկանանք, թե ինչպիսի ներուժ ունենք»,-ասաց Բաբալարյանը:
Ազատ ոճի ըմբշմարտի թիմի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը առանձացրեց երկու ըմբիշների, ովքեր աշխարհի առաջնության ժամանակ դարձան բրոնզե մեդալակիր, փաստելով, որ դժգոհ է մյուս մարզիկներից: «Հոկտեմբերի 4-ին կմեկնեք Ուկրաիա, որտեղ թիմի երկրորդ և երրորդ համարի մարզիկներն իրենց ուժերը կփորձեն միջազգային մրցաշարում»,-եզրափակեց մարզիչը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)