Հասարակության սպասելիքները շատ են. Աշոտ Հակոբյանը հրաժեշտ տվեց աշխատակազմին
Քաղաքական
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը այսօր հրաժեշտի հանդիպում է նախարարության աշխատակիցների հետ:
Ամփոփելով համատեղ աշխատանքի կարճ, բայց դժվարին ժամանակահատվածը` Հակոբյանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար, հորդորելով ավարտին հասցնել նախանշած ծրագրերն ու նախաձեռնությունները:
Նա նշել է, որ հասարակության սպասելիքները շատ են, իսկ դրանք արդարացնելու համար հարկավոր են առավել կտրուկ, առաջին հայացքից գուցե և ոչ բոլորի համար այնքան ընդունելի քայլեր, որոնց ճիշտ ու արդարացված լինելու վերաբերյալ համոզիչ փաստարկներ բերելու ու հանրությանը մատուցելու ծանր բեռը մնում է նախարարության պրոֆեսիոնալ թիմի վրա:
Աշոտ Հակոբյանը ցանկություն է հայտնել, որ Կառավարությունը հաջողի, կարողանա իրապես արդարացնել քաղաքացիների վստահությունը, հաջողություններ է մաղթել նախարարության աշխատակիցներին` հորդորելով առանձնակի չկենտրոնանալ իրենց գործունեության նկատմամբ տարատեսակ, ոչ պրոֆեսիոնալ գնահատականների վրա, ջանք չխնայել գերատեսչության ենթակայության ոլորտների զարգացմանն ուղղված միջոցառումների շարունակականությունն ապահովելու համար:
Իրենց հերթին նախարարության աշխատակիցները շնորհակալություն են հայտնել Աշոտ Հակոբյանին` աշխատանքին արհեստավարժ մոտեցման և նախարարությունում աշխատանքային բացառիկ ջերմ մթնոլորտ ձևավորելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)