ՀՀ-ն երբեք չի համաձայնի, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ կամ դիտորդ. ՀՀ վարչապետ
Արտաքին Քաղաքական
Հայաստանը երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հարցին, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Աշոտյանը վարչապետից հետաքրքրվեց՝ արդյոք ՀԱՊԿ-ում կա Ադրբեջանի անդամության կամ որպես դիտորդ ներգրավվելու հետ կապված որոշակի գործընթաց, և ինչպիսին է Հայաստանի տեսակետը:
«Որպես դիտորդ ներգրավվելու որևէ պաշտոնական գործընթաց չկա, կան հրապարակումներ ու խոսակցություններ: Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է, և ես այն մի քանի անգամ հրապարակել եմ: Նման հարցերը լուծվում են կոնսենսուսով, և բնականաբար ստեղծված հարաբերությունների ու ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում անիմաստ է այդ մասին խոսելը, որովհետև ՀՀ-ն երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա ռազմաքաղաքական մեր հիմնական կազմակերպության անդամ կամ, թեկուզ, դիտորդ»,- նշեց Փաշինյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)