Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու 

Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ավելի արագ են կերպարանափոխվում. Փաշինյանի ՀՅԴ պատգամավորի հարցին

Հայաստան

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ուշագրավ երկխոսություն տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի միջև: Վարչապետին ուղղված իր հարցը ՀՅԴ խմբակցության քարտուղարը սկսեց մաթեմատիկական պարադոքսի ներկայացմամբ, որից հետո անցավ իր հարցին:

«Մաթեմատիկական տրամաբանության մեջ հայտնի են խնդիրներ, պարադոքսներ, որոնց համար հնարավոր չէ ապացուցել թե՛ լուծելիությունը,  թե՛ անլուծելիությունը: Տարածված այդ պարադոքսի խնդիրներից է ստախոսի խնդիրը, վարսավիրի խնդիրը և այլն: Վարսավիրի խնդիրը մի քիչ ավելի արդիական է և փորձեմ ներկայացնել այդ խնդիրը: Գյուղում ապրում է մի վարսավիր, ով սափրում է այդ գյուղում ապրող այն գյուղացիներին, ովքեր իրենք իրենց չեն սափրում: Հիմա հարց՝  այդ վարսավիրը ի՞նքն  է իրեն սափրում է, թե՞ ոչ: Եթե վարսավիրը ինքն իրեն սափրում է, ապա ըստ կանոնի ինքն իրեն չպետք է սափրի: Եթե վարսավիրը ինքն իրեն չի սափրում, ապա,  ըստ կանոնի,  ինքն իրեն պետք է սափրի: Ստացվում է հակասություն: Հիմա նման հակասությամբ խնդիր ձևակերպեցի ես ինքս ինձ համար Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին, երբ Դավիթաշեն վարչական շրջանում ելույթ էր ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ Նիկոլ Փաշինյանը: Հիմա, եթե նա այնտեղ որպես վարչապետ էր ելույթ ունենում, ապա ինչո՞ւ դա չի դիտվելու որպես պաշտոնի չարաշահում, իսկ եթե նա ելույթ էր ունենում որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ապա ինչպե՞ս էր նա այդ հարթակից հրահանգ իջեցնում: Այդ պահին դուք հարթակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էի՞ք, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  ղեկավար Նիկոլ Փաշինյանը»,- հարցրեց Կյուրեղյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավորի հարցին տվեց հետևյալ պատասխանը. «Ձեր՝ այս անգամ ոչ որպես միամիտ լոռեցու հարցին,  պատասխանեմ միամիտ կերպով: Ես պարզապես Նիկոլ Փաշինյանն էի»:

Արմենուհի Կյուրեղյանն օգտվեց արձագանքելու իրավունքից և խնդրեց հստակ պատասխանել իր երկու հարցին: «Կխնդրեի իմ երկու հարցերին հստակ պատասխան, եթե Դուք որպես վարչապետ էիք ելույթ ունենում,  ապա ինչպե՞ս դա չի դիտվում որպես պաշտոնի չարաշահում, իսկ եթե որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար էիք ելույթ ունենում, ապա ինչպե՞ս էիք հանձնարարականներ տալիս: Վերջերս մեր հանրության մի մասի մոտ կարծիք է, որ դուք շատ արագ կերպարանափոխվում եք վարչապետից մինչև հանրահավաքի ղեկավար: Բնականաբար, շատերը ձեր կերպարի մեջ ավելի շատ կցանկանային տեսնել վարչապետին, ոչ թե հանրահավաքների կազմակերպչին: Դուք ինքներդ քա՞նի տոկոս եք ձեր մեջ համարում վարչապետ և քա՞նի տոկոս հանրահավաքի ղեկավար: Միայն թե չասեք հավասար կամ ավելի շատ վարչապետ, որովհետև դա անազնիվ կլինի»,- ասաց պատգամավորը:

ՀՀ վարչապետը տվեց հետևյալ պատասխանը. «Գիտեք, անկեղծ ասած, Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ավելի արագ են կերպարանափոխվում և ավելի մեծ ամպլիտուդներով, իսկ, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ես սովորաբար իմ դիրքորոշումներում, ասելիքներում և անելիքներում սիրում եմ լինել համարժեք:  Ես տվյալ դեպքում կարող եմ արձանագրել, որ ձեր հարցին պատասխանեցի: Ես ասում եմ, որ հիմա էլ եմ Նիկոլ Փաշինյանը և այն, ինչ այստեղից ասում եմ շատ բաներ կարող եմ ասել նաև հանրահավաքում, գուցե,  մի քիչ ավելի բարձր, որպեսզի վերջին շարքերում լսելի լինի, իսկ քանի որ Ազգային ժողովի շարքերը նոսրացել  են և գնալով նոսրանում են,  այդ հանգամանքը ինձ հնարավորություն է տալիս նաև այսպես պատասխանել ձեր հարցին: Ինչ վերաբերվում է իմ ելույթին, այնտեղ որտեղ ես խոսել եմ որպես վարչապետ և այն, ինչ ես խոսել եմ որպես վարչապետ,  չի վերաբերվել նախընտրական քարոզչությանը, իսկ ինչ վերաբերվել է նախընտրական քարոզչությանը, ես խոսել եմ որպես մի մարդ, ով իրավունք ունի խոսել նախընտրական քարոզչության մասին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոս
Ամենադիտված