Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կգումարի
Քաղաքական
Կառավարության նիստում որոշում կայացվեց առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի հոկտեմբերի 5-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ: Նիստը կգումարվի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը քննարկելու համար:
Վերը նշված նախագիծը կառավարության հոկտեմբերի 4-ի նիստի օրակարգում է: Նախագծով առաջարկվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում երկու օր հայտարարել ոչ աշխատանքային, բացի այդ, առաջարկվում է կառավարությանը հնարավորություն տալ 4-5 պետությունների ղեկավարների միաժամանակյա այցի ընթացքում հայտարարել ոչ աշխատանքային օր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)