Կառավարությունը մաքսատուրքերից ազատեց կրակայրիչների արտադրությամբ զբաղվող «Սահվելս» ընկերությանը
Քաղաքական
ՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատեց «ՍԱՀԼԵՎՍ» ՍՊԸ-ին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի ներմուծմանը:
Ըստ հիմնավորման, «ՍԱՀԼԵՎՍ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային կրակայրիչների արտադրության մեջ։
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ ընկերության ուսումնասիրություններով նման տեխնիկական պահանջներին համապատասխան ապրանքներ ԵՏՄ անդամ երկրներում չեն արտադրվում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)