Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին 

Ոստիկանության՝ ժամանակին հասնելը կարող է կանխել մեկի բանտում հայտնվելը, մյուսի՝ մահը

Արցախ

Վերջին տարիներին ընտանեկան բռնության տարածվածությունը և դրա ծանր հետևանքներն ավելի ու ավելի մտահոգիչ են դառնում: Հատկապես, երբ ընտանեկան բռնության զոհ են դառնում երեխաները:

Դրա վառ օրինակը տեղի ունեցավ օրերս: Նախնական տվյալներով՝ մանկահասակ երեխայի նկատմամբ բռնություն է գործադրել հայրը. վերջինս հանդամասում գտնվող իրենց բնակության վայրում, ծեծել է 1 տարեկան մանկահասակ որդուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից փոքրիկը տեղում մահացել է:

Թե ի՞նչ հետևություններ կարելի է անել վերջին դեպքից, երբ բռնության զոհ դարձավ 1-ամյա երեխա, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանից: 

Image result for իրավունքի ուժ հկ արման ղարիբյան

«Առհասարակ, խոսելով ծեծի արդյունքում մանկահասակ երեխայի մահվան դեպքերի մասին, պետք է նկատել՝ դա խոսում է այն մասին, որ ընտանեկան բռնության խնդիրը միայն կանանց իրավունքների հարց չէ, այլ հասարակության յուրաքանչյուր անդամի: Երեխաները հասարակության ամենախոցելի մասն են և եթե նրանց նկատմամբ բռնություն է իրականացվում, դժվար է լինում բացահայտել, որովհետև նրանք կարող են չբարձրաձայնել: Այս դեպքը ցուցիչ է, որ հասարակությունը սթափվի և հասկանա, որ բռնությունը դատապարտելը յուրաքանչյուրիս պաշտպանության հարցն է»,- նշեց Ղարիբյանը:

Նրա կարծիքով՝ հասարակությունը բռնությունը դատապարտում է միայն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է մահվան ելքով բռնությանը, ծանր ֆիզիկական վնաս հասցնելուն կամ երեխաներին. «Հասարակությունը միայն այս դեպքերում է սուր արձագանքում: Երբ բռնություն է կիրառվում կնոջ նկատմամբ, անմիջապես հարցեր են առաջանում՝ ի՞նչ էր արել, որ ծեծեց, սպանեց, այսինքն զոհին կրկնակի զոհարկելու մղումն առկա է հասարակությունում: Այս առումով` չէի ասի, թե մեր հասարակությունում ընտանեկան բռնությունը խիստ դատապարտվում է: Ընտանեկան բռնությունը միայն ֆիզիկական բռնությունը չէ, դրա մեջ է մտնում սեռական, տնտեսական, հոգեբանական բռնությունը, կարծում եմ երկար ժամանակ է անհրաժեշտ, որ հասարակությունը գիտակցի և ընդունի սրանք որպես բռնության ձև: Իսկ դատապարտումը պետք է սկսել հետևյալ կերպ. եթե բռնության հակված ես` պետք է ինքդ քեզ վրա աշխատես, զսպես, շտկես»,- ասաց նա՝ նշելով, որ սա հեշտ լուծելի խնդիր չէ և պետական հստակ քաղաքականություն է պահանջում:

Նշենք, որ դեկտեմբեր 13-ին ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: Անդրադառնալով օրենքի ընդունումից հետո ընտանեկան բռնության դեպքերի թվին, Ղարիբյանը նշեց.

«Տպավորություն կարող է ստեղծվել, որ բռնության դեպքերը շատացել են, բայց դա թյուր կարծիք է, քանի որ ոչ թե բռնության դեպքերն են շատանում, այլ արձանագրված դեպքերը: Այսինքն՝ հասարկությունը, տեսնելով, որ պետությունն ունի հատուկ օրենք՝ համարձակություն կունենա դիմել ոստիկանություն: Այսինքն՝ հնարավոր է, որ մենք առաջիկա տարիներին անդադար թվային աճ գրանցենք ոստիկանությունում արձանագրված բռնության դեպքերի, բայց դա չպետք է շփոթել բռնության դեպքերի թվի աճի հետ: Հանցագործության կանխման միջոցներից մեկն էլ հանցագործությունը պատժելն է: Ընտանեկան բռնության օրենքի նախագծում ընտանիքի հետ աշխատանք  տանելու, զգուշացնելու մեխանիզմ կա, այսինքն՝ ոստիկանության՝ ժամանակին հասնելն է, որ կարող է կանխել մեկի բանտում հայտնվելը, մյուսի՝ մահը»,- եզրափակեց Արման Ղարիբյանը:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին
Ամենադիտված