Արտահերթ ընտրությունները ներդրողների հետ կապ չունեն. վարչապետի խորհրդական
Քաղաքական
«Ներդրողները ոչ մի բանի չեն սպասում»,-այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց վարչապետ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:
Ըստ Գասպարյանի՝ օգոստոսին և սեպտեմբերին իրեն շատ ներդրողներ են հանդիպել աշխարհի տարբեր երկրներից և Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները գործարարները դրական են գնահատում։
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախ ժողովրդի պահանջն է, արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ»,- ամփոփեց Արսեն Գասպարյանը:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»