Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Փաշինյանը տաքսիստներին գոյություն չունեցող հարկի՞ց է ազատում

Հայաստան

Երևանի ավագանու ընտրություններից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի հարկերից։ 

Վարչապետի հայտարարությունը հարցեր առաջացրեց, մասնավորապես՝ ի՞նչ հարկի մասին է խոսքը գնում, քանի որ կար կարծիք, որ անհատ տաքսու վարորդները հարկ չեն վճարում, շատերն անգամ հիմնական աշխատանքից զատ՝ ազատ ժամերին մեքենան ճանաչելի են դարձնում որպես տաքսի և վարում:

Պարզելու համար, թե ինչպիսի հարկատեսակների մասին է խոսքը և վարչապետն ինչ հարկատեսակից է ազատում վարոդներին՝ ԼՈւՐԵՐ․com-ը հարցում ուղարկեց ՀՀ Կառավարություն և Պետական Եկամուտների Կոմիտե։

ՊԵԿ-ի պատասխանը

««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով «Ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացում» գործունեության տեսակը լիցենզավորման ենթակա գործունեություն, որի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ բաժնի 15.6-րդ կետով սահմանված են պետական տուրքի դրույքաչափեր` ըստ գործունեության իրականացման վայրերի (Երևան քաղաք, այլ քաղաքներ, այլ վայրեր և սահմանամերձ գյուղեր): Դրույքաչափերը սահմանված են ամսական, եռամսյակային և տարեկան ժամանակահատվածների համար: Մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով իրականացնող ֆիզիկական անձինք այդ գործունեության համար ազատված են ԱԱՀ-ից և եկամտային հարկից»:

ՀՀ Կառավարության պատասխանը

Ստացված պաշտոնական պատասխաններից պարզ է դառնում, որ նախկինում էլ վարորդները որևէ հարկ չէին վճարում, միայն ըստ  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ բաժնի 15.6-րդ կետի՝ սահմանված են պետական տուրքի դրույքաչափ՝ ամսական 12 000 դրամ, որը, սակայն, ըստ որոշ տվյալների, չի վճարվում վարորդների կողմից, քանի որ վերահսկող մարմինը՝ Տրանսպորտային տեսչությունը, լուծարվել է։ 

Սա է պատճառը, որ այսօր վարորդները շարունակում են վարել տաքսիները՝ անգամ չվճարելով սահմանված տուրքերը, քանի որ վերահսկողությունը հավուր պատշաճի չի կատարվում։

Նոր նախագծով տուրքերի դրույքաչափերը չեն հանվում, այլ նվազեցվում են։ Լիցենզավորված վարորդները շարունակելու են վճարել տուրքը, բայց նախագծով այլ հարկատեսակ չի սահմանվում:

Ստացվում է՝ վարչապետը նման հայտարարություն անելիս ինչ-որ բան կամ շփոթել է, կամ էլ, պարզապես, ընտրություններից առաջ հասարակության շրջանում բարի դրացիական տրամադրություն է փորձել ստեղծել։

ԼՈւՐԵՐ․com-ն այս թեմայի շրջանակներում զրուցեց նաև «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հետ, որը նշեց, որ անհատ տաքսիներից միայն 10 տոկոսն է վարում լիցենզիայով, հետևաբար, միայն նրանք պետք է վճարեն սահմանված պետական տուրքը։ Նա հաստատեց, որ ոչ մի անհատ տաքսու վարորդ չի վճարել այդ 12 000 դրամը։

«Ամենաշատը ուժային մարմիններից են անհատ տաքսու վարորդներ՝ ոստիկաններ, ՊՆ սպաներ։ Պետք է նրանց լիցենզիա տրամադրել, որպեսզի նրանք գաղտնի չվարեն այլ լիցենզավորեն, ազատվեն հարկերից և թույլ տան միայն կենսաթոշակային ֆոնդին վճարել»,-նշեց Հովհաննիսյանը և հավելեց, որ ճիշտ կլինի ընդլայնել վարչապետի գաղափարը, լիցենզավորել բոլորին։

Հովհաննիսյանը նաև նկատեց, որ բոլոր տաքսու վարորդների լիցենզավորման դեպքում, եթե ճանապարհային ոստիկանությունը վերահսկի, բացառվում է՝ որևէ մեկն առանց լիցենզիայի տաքսի վարի։

«Կամ բոլորը չեն վճարում, չկա ոչ մի կանոն վերահսկելու՝ դա էլ է լավ, կամ՝ բոլորս լիցենզավորվում ենք, վերահսկվում ենք ճանապարհային ոստիկանության կողմից։ Ուղղակի առաջին դեպքում տաքսու ոլորտում ապագա չես կարող ստեղծել, բանկային համակարգի հետ համագործակցություն չես կարող ունենալ, թոշակ չես կարող ստեղծել։ Կեմերցիա հասկացողությունը եթե բացակայում է, չի կարող որակ լինել, դա կնշանակի՝ Սովետական միությունում ենք ապրում»,-նշեց  նա։

Ա․ Արմենակյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված