Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին 

Սոցապնախարարությունը ներկայացրել է հացադուլ հայտարարած երիտասարդների բնակարանային խնդրի շուրջ իրականացրած աշխատանքները

Հայաստան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը  ներկայացրել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված  հացադուլ հայտարարած երիտասարդների բնակարանով ապահովելու խնդրի շուրջ իրականացրած աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը սեպտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել երիտասարդների հետ՝ հորդորելով դադարեցնել հացադուլն՝ առնվազն սեփական առողջությանը չվնասելու նպատակով։ Հանդիպման ընթացքում երիտասարդները ներկայացրել են բացի սոցիալական բնակարան ունենալու խնդրից նաև այլ՝ ֆինանսական և առողջապահական խնդիրներ, որոնք հրատապ կարգավորման կարիք ունեն։ Հանդիպմանը մասնակցել են Գոռ Պետրոսյանը, Աշոտ Ղազարյանը, Մելինե Պլանուկյանը։ Հացադուլ հայտարարած Դավիթ Ամոյանը չի կարողացել ներկա գտնվել հանդիպմանը առողջական վիճակի վատթարացման հետևանքով։

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երիտասարդներին աջակցելու նպատակով նախարարի անունից նամակ է ուղարկվել ազգային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրին միացած հասարակական կազմակերպություններին։ Երիտասարդների աջակցելու պատրաստակամություն են հայտնել նաև «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությունն ու Հայկական Կարմիր խաչ ընկերությունը։

Ստորև ներկայացնում ենք ամփոփ տեղեկատվություն նրանցից յուրաքանչյուրի անձնական տվյալների, ինչպես նաև վերը նշված խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Դավիթ Վազիրի Ամոյանն ընդգրկված է եղել «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրում, սակայն բնակարան  չի  ստացել։  Հերթացուցակում N 213-ն է։ Ինչպես գիտեք հացադուլ հայտարարած Դավիթի առողջական վիճակի վատթարացման պատճառով, նրան տեղափոխել էին Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց։ Այս պահին Դավիթ Վազիրի Ամոյանի առողջական վիճակն էապես բարելավվել է, և, ըստ բժիշկների, վաղն արդեն դուրս կգրվի։

Դավիթ Վազիրի Ամոյանին ժամանակավոր կացարանով ապահովելու պատրաստակամություն է հայտնել «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությունը։ Կացարանն արդեն իսկ պատրաստ է, սպասում են, որ Դավիթը դուրս գրվի հիվանդանոցից։ Նախարարությունն իր հերթին կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները, Դավիթ Ամոյանին աշխատանքով ապահովելու խնդիրը լուծելու համար։

Աշոտ Ժորայի Ղազարյանը մանկատան շրջանավարտ չի համարվում, սակայն «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությունը ժամանակավոր կացարան է տրամադրել նաև նրան։ Աշոտ Ղազարյանն արդեն իսկ բնակություն է հաստատել Քանաքեռում տեղակայված սոցիալական տանը։

Մելինե Կարապետի Պլանուկյանը ընդգրկված է եղել «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրում, սակայն բնակարան  չի  ստացել։ Հերթացուցակում 143-ն է։ Նրան բնակարանով ապահովելու խնդիրը լուծվել է հատուկ ընթացակարգով. մեկ շաբաթվա ընթացքում Մելինեի ընտանիքը կտեղափոխվի Թբիլիսյան խճուղիում տեղակայված սոցիալական բնակարաններից մեկում։

Գոռ Վիրաբի Պետրոսյանը մանկատան շրջանավարտ չի համարվում։ Նախարարի հետ հանդիպման ընթացքում Գոռը մատնանշել է ֆինանսական խնդիրների կարգավորման, ինչպես նաև բնակարանով ապահովելու անհրաժեշտության մասին, սակայն հրաժարվել է ժամանակավոր կացարանից և խնդրել ֆինանսական աջակցություն սեփական բնակարան ձեռք բերելու համար։ Խնդիրը դեռևս կարգավորման գործընթացում է։ 

Հացադուլ անող երիտասարդներին  աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Հայկական Կարմիր խաչ ընկերությունը, որը համաձայն սահմանված ընթացակարգի և աջակցության ձևաչափի, կտրամադրի անհրաժեշտ օգնություն բոլոր մասնակիցներին (ըստ ցանկության)։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին
Ամենադիտված