Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին 

Հայաստանի ազգային արխիվում Ազնավուրյանների ընտանիքին և Ֆրանսիային նվիրված ուշագրավ փաստաթղթեր են պահվում

Գիտություն և Մշակույթ

Հայաստանի ազգային արխիվի ներգաղթի կոմիտեի պահոցում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին և նրա ընտանիքին, ինչպես նաև Ֆրանսիային վերաբերող հետաքրքիր փաստաթղթեր կան:

Հայաստանի ազգային արխիվի հրատարակչական բաժնի գլխավոր արխիվագետ Անահիտ Քոչարյանը տեղեկացրեց, որ  1946 թվականին Ազնավուրյան ընտանիքը դիմել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ներգաղթի կոմիտեին՝ Խորհրդային Հայաստան տեղափոխվելու խնդրանքով: 

Արխիվում պահվում են Ազնավուրյանների խնդրագրերն ու ձեռագիր ինքնակենսագրականները: «Ազնավուրի մայրը` Քնար Բաղդասարյան –Ազնավուրյանը, իր ինքնակենսագրականում գրել է, որ ծնվել է 1902 թվականի նոյեմբերի 16-ին: Դերձակուհի է եղել: Նրանց տանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին  ապաստան են գտել հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանն ու  նրա կինը` Մելինե Մանուշյանը:

Նույն փաստաթղթերում պահվում է նաև Շառլ Ազնավուրի հոր` Մամիկոն Ազնավուրյանի ինքնակենսագրությունը, ով ծնվել է 1897 թվականի մայիսի  26-ին: Եղել է  դերասան, միաժամանակ նաև  ճաշարանի կառավարիչ: «Հորս անունը Միսաք Ազնավուրյան է` արհեստով խոհարար, մորս անունը Հայկանուշ , ով ապրում է Թիֆլիսում, ծնունդով Ախլցխացի է»,-նշված է Մամիկոն Ազնավուրյանի ինքնակենսագրականում: Մամիկոն  Ազնավուրյանը հիշատակել է  նաև իր երկու քույրների` Աստղիկ Երեմյանի և Արուսյակ Ազնավուրյանի  մասին, ովքեր ապրել են Խորհրդային Հայաստանում:

Ազնավուրի հայրը ունեցել է միջնակարգ կրթություն:

Քնար և Մամիկոն Ազնավուրյանները  թատերական խմբով եղել են Իզմիրում, ապա Սալոնիկում,  որտեղ և ծնվել է Աիդա Ազնավուրյանը:Նա իր ինքնակենսագրականում նշում է, որ ծնվել է հունվարի 13-ին: Տասը տարեկանից կրթություն  է ստացել գեղարվեստական վարժարանում, ապա խաղացել թատրոններում, երգել տարբեր բեմերում:

Անահիտ Քոչարյանն ասաց, որ Շառլ Ազնավուրի ինքնակենսագրականը ինչ-ինչ պատճառներով չի հասել արխիվ:

Ազգային արխիվի սփյուռքահայության մշակութային կապերի կոմիտեի ֆոնդում է պահվում նաև Խորհրդային Հայաստանի կազմավորման 50 ամյակի կապակցությամբ Մամիկոն Ազնավուրյանի շնորհավորանքը:

Ֆրանսիայի վերաբերյալ Հայաստանի ազգային արխիվի հրատարակչական բաժնի գլխավոր արխիվագետն  առանձնացրեց լեգիոներներին  առնչվող փաստաթղթերը, որոնցից է օրինակ 1944  թվականին Ֆրանսիայում գրված նրանց  երդման տեքստը,  Ֆրանսիական դիմադրողական շարժման մասնակից հայերի անվանացուցակը:

«Հայաստանի ազգային արխիվում, Առաջին հանրապետության արտգործնախարարության արխիվում, նաև Ամենայն հայոց կաթողիկոսի դիվանի փաստաթղթերում պահվում են նաև կապիտան Պուադեբարին  վերաբերող փաստաթղթեր, ով Ֆրանսիայի Լիոն քաղաքի միսիոներներից էր, և հայտնի էր Անդրկովկասում 1918-1920 թվականներին հայանպաստ գործունեությամբ: Նա շատ մեծ աջակցություն է ունեցել նաև  Կարսի հարցի լուծման հարցում»,-ասաց նա:

Գլխավոր արխիվագետը  նշեց, որ Կովկասում 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին գործել է «Կովկասյան մետալուրգիական և արդյունաբերական ընկերություն»-ը, որը  շատ մեծ գործունեություն է ծավալել պղնձահանքերի շահագործման բնագավառում,  համագործակցել  հայտնի ընկերությունների հետ:                                      

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին
Ամենադիտված