Սասուն Միքայելյանի՝ ԲՀԿ-ական մրցակիցը ռեյտինգայինով 2-րդ տեղում է
Քաղաքական
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ամփոփել է խորհրդարանական արտահերթ ընտրություններում առաջադրված թեկնածուների ձայները, սակայն ընդհանուր պատկերը նոր ձևավորվող ԱԺ-ի պարզ կլինի ընտրության ավարտից մինչև 7 օր ընկած ժամանակահատվածում։
Արդեն հայտնի են մի շարք մարզերում 1-2-3 տեղերում դասակարգված թեկնածուների անունները, դրանցից, սակայն, պետք է առանձնացնել նաև Կոտայքի մարզում ԲՀԿ-ի վարկանշային կարգով առաջադրված թեկնածու Դավիթ Մանուկյանին՝ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդուն։
Նկատենք, որ Մանուկյանը, լինելով «Իմ Քայլը» դաշինքի վարկանշային կարգով առաջադրված Սասուն Միքայելյանի մրցակիցը, ընտրությունների արդյունքում ստացել է 4560 քվե՝ զբաղեցնելով ռեյտինգայինների ցուցակի թվով 2-րդ հորիզոնականը, իսկ Սասուն Միքայելյանը՝ 31739 քվե՝ առաջին հորիզոնականը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել