Իսրայելի ԿԸՀ-ն արգելել է Նեթանյահուին նախընտրական քարոզչության մեջ երեխաների մասնակցությամբ տեսանյութ օգտագործել ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Գերմանիայի կանցլերի վարկանիշը կտրուկ ընկել է Աբովյանում նոր հատուկ կացարան կկառուցվի Հայաստանում ապաստան հայցող անձանց համար Կեղծ ամուսնություններ՝ 100 հազար դոլարով․ ԱՄՆ-ում գրին քարտեր ստանալու խոշոր սխեմա է բացահայտվել Վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի մատակարարումների վերսկսումը ռուսական շուկա Իրանում հայտարարել են, որ ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չեն ձեռք բերել. Sepah Pasdaran Արտակարգ իրավիճակ՝ Երևանում (Լուսանկարներ) 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Հրազենից զինվոր է մահացել . Ճապոնիան պահանջ է ներկայացրել ՌԴ-ին (տեսանյութ) Ռոտերդամի նավահանգստում պայթյուն է որոտացել․ առնվազն 1 մարդ է զոհվել, մի քանիսը տուժել են 

Սրբուհի Սարգսյանը «Եվրատեսիլ»-ում կարևորում է տպավորիչ ելույթն ու արտիստիզմը (լուսանկարներ)

Այլ

 Երաժշտական տարբեր նախագծերից հայտնի երիտասարդ երգչուհի Սրբուհի Սարգսյանը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում, որը կանցկացվի մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում: 

Այս կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է երգչուհու հետ:

-Ձեզ համար սպասելի՞ էր «Եվրատեսիլ-2019»-ում Հայաստանը ներկայացնելու առաջարկըՈգևորվա՞ծ եք:

-Հանրային հեռուստաընկերությունից ստացած առաջարկն անակնկալ էր, և ինձ այն շատ է ոգևորել։ Նախորդ մի քանի տարիներին անունս շատ էր շրջանառվում եվրատեսիլյան կոնտեքստում, սակայն, պետք է խոստովանեմ, որ չեմ շտապել ինձ «տեսնել» այդ բեմում։

Ես միշտ կարծել եմ, որ ամեն բան իր ճիշտ ժամանակին պետք է լինի: Ստացվում է, որ արդեն ժամանակն է (ժպտում է)։  

 

 

-Ի՞նչն եք կարևորում այս մրցույթում՝ արտիստի վոկալային տվյալնե՞րը, կատարո՞ւմը, ե՞րգը, թե…

-Ձեր թվարկած ամենը՝ մեկ փաթեթի մեջ, դրանց ավելացրած արտիստիզմը, տպավորիչ ելույթը, չկրկնվող բեմադրությունը և էլի շատ բաղադրիչներ։ Այս ամենը չի կարելի իրարից բաժանել. ամեն ինչ փոխկապակցված է։

-Սրբուհի, դուք երգում եք տարբեր ոճերում՝ սոուլ, ջազ, փոփ և այլն: Անկախ նրանից, թե ձեզ ինչ երգ կառաջարկեն՝ հոգու խորքում երաժշտական ո՞ր ժանրի ստեղծագործություն կցանկանաք հնչեցնել եվրատեսիլյան բեմից:

-Երգեցողությանս առավելապես մոտ է սոուլ ժանրը, թեև սիրում եմ փորձարկումներ անել։ Կցանկանամ եվրատեսիլյան բեմից հնչեցնել իմ կերպարին համահունչ երգ, որում կարող են լինել տարբեր ժանրերից յուրատիպ տարրեր։

-Մի առիթով նշել եք, որ մրցույթներում հաճախ արդար չեն դատում և «կոտրում» են  մասնակցին: Չնայած հաջողությամբ հանդես եք եկել մի քանի երաժշտական մրցույթներում, այնուամենայնիվ, մտավախություններ ունե՞ք:

-Մրցույթն ինքնին անկանխատեսելի երևույթ է, արդյունքները` նույնպես։ Երբեմն դրանք նույնիսկ կարող են «ցավեցնել» արտիստին։ Սակայն ինձ համար միշտ ու առաջին հերթին կարևոր է երգչի ելույթի որակը, մարդկանց մտքում ու սրտում կատարման թողած տպավորությունն ու հետքը։ Դա է մնայունը, դա է գլխավորը։

 

 

-Վաղո՞ւց եք հետևում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Եղե՞լ են համարներ, որոնք ձեզ համար շատ են տպավորիչ են եղել: Եթե այո, կխնդրեի ասել, թե ո՞րոնք են դրանք և ինչո՞ւ են ձեզ դուր եկել:

-«Եվրատեսիլ»-ին, կարելի է ասել, ակտիվորեն հետևում եմ այն ժամանակվանից, երբ Հայաստանը սկսեց մասնակցել մրցույթին։ Ինձ շատ տպավորել է Սալվադոր Սոբրալի ելույթը 2017 թվականին։ Երգն ու կատարումն այնքան երաժշտական էին, որ բեմից բարություն եւ դրական էներգետիկա էր ծորում։ Սիրում եմ նաև Լորինի «Euphoria» երգը։ Ինձ դուր էր եկել նրա բեմական պատրաստվածությունը, երգի և կերպարի այդչափ համահունչ լինելը։

-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար: Մաղթում եմ հաջողություն և վստահ եմ, որ ձեր էներգիայով «կպայթեցնեք» նաև «Եվրատեսիլի» միջազգային բեմը:

-Շատ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար։ Հավատացեք՝ բոլոր մաղթանքներն ու ջերմ խոսքերն աննկարագրելի ոգևորում են ինձ։

Սրբուհի Սարգսյանը ծնվել է 1994 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: Լայն լսարանը երգչուհուն ճանաչում է «X-Factor» միջազգային երաժշտական հեռուստանախագծից, որում նա հանդես եկավ երաժիշտ և պրոդյուսեր Գարիկ Պապոյանի թիմում` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: 2014-ին երգչուհին հանդիսատեսին ներկայացրել է Գարիկ Պապոյանի հեղինակած և գործիքավորած «Boat» երգը: Այն «Ռադիո Վան»-ի մրցանակաբաշխությունում ճանաչվել է հունիս ամսվա հաղթող երգ:
 
2012-ից Սրբուհին ստեղծել է «Allusion» բենդը, որը կատարում է փոփ, սոուլ, ռոք քավրներ, տարբեր ժամանակների հայտնի հիթեր:
 
Այս տարի «Ուկրաինայի ձայնը» երաժշտական նախագծում երգչուհին զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը՝ գերելով օտարերկրացիների սրտերը: Սրբուհին հանդես էր գալիս երաժիշտ և պրոդյուսեր Պոտապի թիմում:

 

Անժելա Համբարձումյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելի ԿԸՀ-ն արգելել է Նեթանյահուին նախընտրական քարոզչության մեջ երեխաների մասնակցությամբ տեսանյութ օգտագործել Զելենսկին ԱՄՆ-ին նոր առաջարկներ է փոխանցել և Վաշինգտոնից ավելի մեծ ներգրավվածություն է ակնկալումՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Գերմանիայի կանցլերի վարկանիշը կտրուկ ընկել է Լիբանանը հերքել է «Հեզբոլլահի» զինաթափումը վերահսկող երկրների շուրջ Իսրայելի հետ համաձայնության մասին տեղեկությունըԱբովյանում նոր հատուկ կացարան կկառուցվի Հայաստանում ապաստան հայցող անձանց համար Կեղծ ամուսնություններ՝ 100 հազար դոլարով․ ԱՄՆ-ում գրին քարտեր ստանալու խոշոր սխեմա է բացահայտվել Վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի մատակարարումների վերսկսումը ռուսական շուկա Կալասը Ղազախստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի շուրջ իրավիճակըԲժիշկը նշել է 7 ըմպելիք, որոնցից խորհուրդ է տրվում հրաժարվել ինքնաթիռումՍևաստոպոլում ռուս զինծառայող է զոհվել պայթյունից․ կասկածյալը ձերբակալվել էՍև ծովում ստեղծված իրավիճակը կարող է հարվածել աղքատ երկրներին. ՈւկրաինաԻրանում հայտարարել են, որ ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չեն ձեռք բերել. Sepah Pasdaran Արտակարգ իրավիճակ՝ Երևանում (Լուսանկարներ)1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Պրոդյուսերը գնահատել է Ալլա Պուգաչովայի՝ բեմ վերադառնալու հնարավորությունըԱՄՆ-ում վառելիքի գները նոր ռեկորդի են հասելՀրազենից զինվոր է մահացել . Ճապոնիան պահանջ է ներկայացրել ՌԴ-ին (տեսանյութ) Ուկրաինական անօդաչուների հարվածից հետո Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկը դադարեցրել է աշխատանքըՌոտերդամի նավահանգստում պայթյուն է որոտացել․ առնվազն 1 մարդ է զոհվել, մի քանիսը տուժել են Փորձագետները կտրուկ բարձրացրել են նավթի գնի կանխատեսումը․ ինչ է սպասվում 2026-ինԱՄՆ-ի նահանգներից մեկում վտանգավոր որդերի տարածման մասին են ահազանգելՌուսաստանը նշել է՝ որ պարագայում կվերսկսի Հայաստանից գյուղմթերքի ներմուծումը Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցով դատական նիստը նշանակվել է այսօր Արտակարգ դեպք Երևան-Սևան ավտոճանապարհինԱննորմալ շոգը Ֆրանսիայի տնտեսությանը մինչև 15 մլրդ եվրոյի վնաս կհասցնի Բժիշկը պարզաբանել է՝ որն է ավելի օգտակար՝ ձմերո՞ւկը, թե՞ սեխըՈւկրաինայում նշել են «Բանդերոլ» հրթիռի վտանգավոր առանձնահատկությունըԱրաղչին քննադատել է Ֆրանսիային Իրանի դեմ հայտարարության համար ԱՄՆ-ում աշխատանքի դիմորդին խնդրել են Կիմ Չեն Ընին «գեր և տգեղ խոզ» անվանելԵվրոպան ձմռանն ընդառաջ գազի պաշարների խնդրի առաջ է կանգնելԲելառուսը խստացրել է թղթի թափոնների և ապակու արտահանման վերահսկողությունըՀանցավոր կազմակերպության անդամը 97 անձից հափշտակել է 38 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Աննա Սեդոկովայի՝ առանց ֆիլտրերի տեսանյութը բուռն քննադատության է արժանացելՇենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին Սննդաբանը բացահայտել է առողջությունը պահպանելու սննդակարգի պարզ սկզբունքըԲռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) Ռուսաստանը Ճապոնիային․ Կուրիլյան կղզիները Ռուսաստանի մաս են, և դա կասկածի ենթակա չէՄոսկվայում արձագանքել են Կուրիլների հարցով Ճապոնիայի կոշտ դիրքորոշմանըFord-ը Lincoln-ի որոշ մոդելների արտադրությունը Չինաստանից կտեղափոխի ԱՄՆՀայաստանի գյուղմթերքի՝ ռուսական շուկա մատակարարման հարցը քննարկվել է ԱլմաթիումՀնդկաստանը Ռուսաստանի հետ Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացման առաջարկ է արելՎրաց-ռուսական սահմանին «Դարիալի» անցակետը դադարեցրել է աշխատանքը. ՄանրամասներԱՄՆ-ում սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի գործերով հետապնդումները նվազել ենԲացահայտվել է առցանց բանկային հաշիվները կոտրելու նոր խարդախության սխեմաԷտնա հրաբխի ակտիվության պատճառով Իտալիայի զբոսաշրջության ոլորտի վնասը կարող է հասնել 24 մլն եվրոյիՄենք TRIPP-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք թուրքերի հետ բանակցելԿիևում չեն բացառել Զելենսկու և Լուկաշենկոյի հանդիպումըՉելյաբինսկի մարզում ձկնկիթ հիշեցնող հազվագյուտ սունկ են հայտնաբերել
Ամենադիտված