Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է Wildberries-ի պահեստներում ավելի քան 11 միլիոն գիրք է ոչնչացվել, հրատարակչությունները շտապ վերահրատարակում են գրքերը Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է փոխադարձ դադարեցնել Սև ծովում թիրախների ուղղությամբ հարձակումները Փաշինյանին կարգե’ք «ցարի բոգ». ինքն է որոշում՝ ում բռնեն, ում ներեն, ում տանեն ԱԱԾ. Դանիելյան (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. ՌԴ-ն կալանավորել է Քենեդիի ազգականին (տեսանյութ) «Իմ կյանքի մեծագույն սեր». Կարեն Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Արևի խավարման պատճառով կիլոմետրանոց խցանումներ են առաջացել. Մանրամասներ Ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն է Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված 20 վագոն Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Իսրայելի ԿԸՀ-ն արգելել է Նեթանյահուին նախընտրական քարոզչության մեջ երեխաների մասնակցությամբ տեսանյութ օգտագործել ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում 

ԱԺ արտահերթ ընտրություններում մասնակցության ցուցանիշն ամենացածրն է համապետական ընտրությունների պատմության մեջ

Քաղաքական

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում գրանցված մասնակցության 48,63% ցուցանիշն ամենացածրն է 1991թ. Անկախության հանրաքվեից ի վեր բոլոր համապետական ընտրություններին մասնակցության ցուցանիշներից:

 

Ամենաբարձր ցուցանիշ- Անկախության հանրաքվե՝ 1991 թ(95.5%)

Հայաստանի ողջ պատմության ընթացքում ընտրություններին քաղաքացիների մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 1991թ. Անկախության հանրաքվեում: 1991թ. սեպտեմբերի 21-ին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 0.5%-ը չմասնակցեց հանրաքվեին, իսկ մասնակցած 95.5% քաղաքացիների 99,51%-ը կամ 2 մլն 42 հազար 627-ն իրենց քվեով հիմնադրեցին Հայաստանի 3-րդ Հանրապետությունը:

Նախագահի ընտրության- ամենաբարձր ցուցանիշ` 1991 թ. (74%) 

Հայաստանի 3-րդ Հանրապետության նախագահի ընտրությունների շարքում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը նույնպես գրանցվել է 1991թ.։ Ընտրություններին արձանագրվել է քաղաքացիների 74% մասնակցություն, իսկ նրանց 83%-ը կամ 1 մլն 260 հազար 14-ը իրենց վստահության քվեով ՀՀ առաջին նախագահ ընտրեցին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Սահմանադրական հանրաքվեամենաբարձր ցուցանիշ` 2005 թ(65.34%)

ՀՀ Սահմանադրական հանրաքվեների շարքում ամենաբարձր մասնակցությունը եղել է 2005 թ.: Այդ տարի Սահմանադրական փոփոխությունների համար կազմակերպված հանրաքվեին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 317 հազար 462 քաղաքացիներից 1 մլն 514 հազար 307-ը կամ 65.34%-ը:

ՀՀ ԱԺ ընտրություններ- ամենաբարձր ցուցանիշ` 2012 թ. (62.34%)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների պատմության ընթացքում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը եղել է ԱԺ 5-րդ գումարման ընտրությունների ընթացքում: 2012թ. ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 522 հազար 906 քաղաքացիներից խորհրդարանի ձևավորմանն իրենց մասնակցությունն են ունեցել 1 մլն 572 հազար 858-ը կամ 62.34%-ը:

Համապետական ընտրություններին քաղաքացիների մասնակցության թվերը

1995 թ. տեղի ունեցած ՀՀ Սահմանադրական հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 55.6%-ը, 1999 թ. Ազգային ժողովի ընտրություններին` 51.74%-ը, 2003 թ. Հանրապետության նախագահի ընտրությունների առաջին փուլին` 63.15%-ը, 2-րդ փուլին` 68.44%-ը, 2003 թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին`52.70%-ը, 2003 թ. ՀՀ Սահմանադրական հանրաքվեին 51.96%-ը, 2013 թ. ՀՀ նախագահի ընտրություններ- 60.18%-ը, 2015 թ. Սահմանադրական հանրաքվեին` 50,74%-ը, իսկ 2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին` մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 60.87%-ը:

Ամենացածր ցուցանիշ- ԱԺ արտահերթ ընտրություններ` 2018 թ. (48.63%)

Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած համապետական ընտրություններում արձանագրված մասնակցության ցուցանիշների մեջ ստորին հորիզոնականում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն են: 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840-ը կամ 48.63%-ը:

Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո մասնակցության թվի վերաբերյալ տարբեր կարծիքներ հնչեցին: Նախնական արդյունքներով խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը չհաղթահարած Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նշեցին, որ արտահերթ ընտրությունների մասնակցության ցուցանիշը շատ ցածր է, մինչդեռ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը չհամաձայնեց այդ տեսակետներին:

«Չեմ կիսում այն կարծիքը, թե քաղաքացիներն ակտիվ չեն եղել, և արձանագրվել է ցածր մասնակցություն: Ընտրողները լիարժեք տեղեկացված են եղել ընտրությունների մասին: Կարծում եմ՝ մասնակցությունը եղել է բնականոն ու նորմալ: Կարծում եմ՝ առավոտյան պասիվ մասնակցությունը կապված էր եղանակային անբարենպաստ պայմանների հետ, սակայն հատկապես կեսօրից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովներում նկատվում էր ակտիվություն»,-ասաց Մուկուչյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ընտրություններում առավելագույն քվեներ ստացած «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրությունների մասնակցության ցուցանիշի վերաբերյալ իր պատճառաբանությունները ներկայացրեց:

«Եկեք մոնիտորինգ անենք վերջին 15 տարվա մամուլը, տեսնենք, թե վերջին ընտրություններից հետո ինչ է ասում ընդդիմությունը, ինչ է գրում մամուլը, և ինչ է ասում քաղհասարակությունը: Ասում են, որ իշխանությունը միշտ ունի մի քանի հարյուր հազարանոց ռեսուրս, որը միշտ օգտագործում է. դա բացակա ընտրողներն են, մահացած ընտրողներն են, բացի այդ՝ այս ընտրություններում մարդիկ ոչ թե քաղաքացիներին բերման են ենթարկել ընտրությունների, այլ քաղաքացիներն իրենց կամքով գնում են ընտրությունների: Ես նաև խնդիր էի տեսնում, որ մարդիկ ինտրիգ չէին տեսնում այս ընտրություններում»,- ասաց  Փաշինյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է Wildberries-ի պահեստներում ավելի քան 11 միլիոն գիրք է ոչնչացվել, հրատարակչությունները շտապ վերահրատարակում են գրքերը Սննդաբանը զգուշացրել է ուտելու ժամանակ տարածված սովորության հետևանքների մասինՈւկրաինան Ռուսաստանին առաջարկել է փոխադարձ դադարեցնել Սև ծովում թիրախների ուղղությամբ հարձակումները Փաշինյանին կարգե’ք «ցարի բոգ». ինքն է որոշում՝ ում բռնեն, ում ներեն, ում տանեն ԱԱԾ. Դանիելյան (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. ՌԴ-ն կալանավորել է Քենեդիի ազգականին (տեսանյութ) «Իմ կյանքի մեծագույն սեր». Կարեն Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Նախկին պատգամավորը նշել է՝ ինչու Կիևը չի ցանկանում վերադարձնել որոշ ուկրաինացի գերիներիԱրևի խավարման պատճառով կիլոմետրանոց խցանումներ են առաջացել. ՄանրամասներԲժիշկը հերքել է «ամենաօգտակար» միրգ կամ բանջարեղեն լինելու մասին տարածված միֆըՌազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն է Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված 20 վագոն Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Գերմանիան պատասխանել է ռուսական նավերի վերաբերյալ Պուտինի կոշտ նախազգուշացմանըԻսրայելի ԿԸՀ-ն արգելել է Նեթանյահուին նախընտրական քարոզչության մեջ երեխաների մասնակցությամբ տեսանյութ օգտագործել Զելենսկին ԱՄՆ-ին նոր առաջարկներ է փոխանցել և Վաշինգտոնից ավելի մեծ ներգրավվածություն է ակնկալումՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Գերմանիայի կանցլերի վարկանիշը կտրուկ ընկել է Լիբանանը հերքել է «Հեզբոլլահի» զինաթափումը վերահսկող երկրների շուրջ Իսրայելի հետ համաձայնության մասին տեղեկությունըԱբովյանում նոր հատուկ կացարան կկառուցվի Հայաստանում ապաստան հայցող անձանց համար Կեղծ ամուսնություններ՝ 100 հազար դոլարով․ ԱՄՆ-ում գրին քարտեր ստանալու խոշոր սխեմա է բացահայտվել Վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի մատակարարումների վերսկսումը ռուսական շուկա Կալասը Ղազախստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի շուրջ իրավիճակըԲժիշկը նշել է 7 ըմպելիք, որոնցից խորհուրդ է տրվում հրաժարվել ինքնաթիռումՍևաստոպոլում ռուս զինծառայող է զոհվել պայթյունից․ կասկածյալը ձերբակալվել էՍև ծովում ստեղծված իրավիճակը կարող է հարվածել աղքատ երկրներին. ՈւկրաինաԻրանում հայտարարել են, որ ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չեն ձեռք բերել. Sepah Pasdaran Արտակարգ իրավիճակ՝ Երևանում (Լուսանկարներ)1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Պրոդյուսերը գնահատել է Ալլա Պուգաչովայի՝ բեմ վերադառնալու հնարավորությունըԱՄՆ-ում վառելիքի գները նոր ռեկորդի են հասելՀրազենից զինվոր է մահացել . Ճապոնիան պահանջ է ներկայացրել ՌԴ-ին (տեսանյութ) Ուկրաինական անօդաչուների հարվածից հետո Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկը դադարեցրել է աշխատանքըՌոտերդամի նավահանգստում պայթյուն է որոտացել․ առնվազն 1 մարդ է զոհվել, մի քանիսը տուժել են Փորձագետները կտրուկ բարձրացրել են նավթի գնի կանխատեսումը․ ինչ է սպասվում 2026-ինԱՄՆ-ի նահանգներից մեկում վտանգավոր որդերի տարածման մասին են ահազանգելՌուսաստանը նշել է՝ որ պարագայում կվերսկսի Հայաստանից գյուղմթերքի ներմուծումը Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցով դատական նիստը նշանակվել է այսօր Արտակարգ դեպք Երևան-Սևան ավտոճանապարհինԱննորմալ շոգը Ֆրանսիայի տնտեսությանը մինչև 15 մլրդ եվրոյի վնաս կհասցնի Բժիշկը պարզաբանել է՝ որն է ավելի օգտակար՝ ձմերո՞ւկը, թե՞ սեխըՈւկրաինայում նշել են «Բանդերոլ» հրթիռի վտանգավոր առանձնահատկությունըԱրաղչին քննադատել է Ֆրանսիային Իրանի դեմ հայտարարության համար ԱՄՆ-ում աշխատանքի դիմորդին խնդրել են Կիմ Չեն Ընին «գեր և տգեղ խոզ» անվանելԵվրոպան ձմռանն ընդառաջ գազի պաշարների խնդրի առաջ է կանգնելԲելառուսը խստացրել է թղթի թափոնների և ապակու արտահանման վերահսկողությունըՀանցավոր կազմակերպության անդամը 97 անձից հափշտակել է 38 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Աննա Սեդոկովայի՝ առանց ֆիլտրերի տեսանյութը բուռն քննադատության է արժանացելՇենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին
Ամենադիտված