Հայաստանը ժողովրդավարական ինստիտուտների հզորացման գործընթացում է. Արարատ Միրզոյան
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցի շրջանակում Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը կարևորել է երկու կազմակերպությունների դերը հայ-ամերիկյան հարաբերություններում, գործընկերներին ներկայացրել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգը:
Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնց իրականացման հարցում Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն և Ամերիկայի հայկական համագումարը կարող են իրենց ներդրումն ունենալ:

Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում