Սա Ազգային ժողով չէ, այլ պետական բյուջեն լափող անպատասխանատու լեզվանիների համույթ. Արմեն Այվազյան Լիովին կտրված է առողջ բանականության հետ կապված ամեն ինչից. Կոբախիձեն` Սաակաշվիլիի մասին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի Ռոնալդուն և Ջորջինան կօրինականացնեն իրենց հարաբերությունները. հայտնի են պսակադրության օրն ու մանրամասները Ինդոնեզիայի ափերի մոտ լաստանավում հրդեհ է բռնկվել. հինգ մարդ զոհվել է, տասնյակները համարվում են անհետ կորած Վեհափառը հորդորել է նորընտիր պատգամավորներին օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը. մանրամասներ Նոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում 75-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել Ուկրաինայում բենզալցակայանները սկսել են սահմանափակել դիզվառելիքի վաճառքը Թրամփը չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները մեկ պայմանով Ynet․ Նեթանյահուն հրաժարվել է առաջ տանել ուլտրաորթոդոքսներին զինվորական ծառայությունից պաշտպանող օրենքը Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ անհայտ օդային թիրախի հայտնաբերման մասին ԱՄՆ-ն մնում է միակ երկիրը, որը կարող է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում. Ռուբիո 

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Կրոնական հարցերով նախարարական հանդիպմանը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  ելույթ է ունեցել Կրոնական հարցերով նախարարական հանդիպմանը: ԱԳՆ լրատվական ծառայությունը ներկայացնում է ելույթն ամբողջությամբ:

Հարգելի գործընկերներ, 

Երկրորդ անգամ է, որ Հայաստանը մասնակցում է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի կողմից հյուրընկալվող Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովին: Այս համաժողովը լավ հնարավորություն է ընձեռում միասնաբար վերհանելու կրոնի կամ հավատքի ազատության պաշտպանության և խթանման ուղղությամբ արդյունավետ ուղիները և գործընկերությունները։

Լինելով մարդու իրավունքների համընդհանուր մոտեցման աջակից՝ Հայաստանը խրախուսում է հասարակության ընդհանուր ժողովրդավարացման շրջանակներում մարդու իրավունքների միջազգային գործիքներին անդամակցումը և կրոնական ազատության ապահովման նպատակով ամուր հանձնառությունների ստանձնումը:

Անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա ոչ բռնի հեղափոխությունը ևս մեկ անգամ ի ցույց դրեց հանդուրժողականության, խտրականության բացակայության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի ուժը և նրանց արժեքը մեր հասարակության մեջ:

Գործընկերներ,

Կրոնը ինքնության արտահայտման և  պաշտպանության ինստիտուտ է: Մեր պատմությունը դրա խոսուն վկայությունն է: Բոլոր կրոնների հանդեպ հանդուրժողականությունը և հարգանքը, քրիստոնեական ժառանգությունը, միասին ապրելու և այլ հավատքների հետ գոյակցելու երկատատև պատմությունը մեր ազգային փորձի մասն են: 

Կրոնի և հավատքի ազատությունը բացարձակ մարդկային իրավունք է, որը որևէ հանգամանքի պարագայում՝ ներառյալ հակամարտային իրավիճակներում, չի կարող վերացվել կամ սահմանափակվել:

Կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը կարևոր դեր է խաղացել մարդու իրավունքների ժամանակակից համակարգի ստեղծման գործում, որը հստակ ամրագրեց, որ մարդու իրավունքների կոպիտ ու զանգվածային խախտումները չեն կարող համարվել ներքին գործ, այլ դրանք պետք է լինեն միջազգային հանրության բոլոր անդամների օրինական մտահոգության առարկա:

Կրոնական խմբերի պաշտպանությունը հստակ սահմանված է  հանցագործությունների կանխման միջազգային գործիքակազմով, ինչպիսիք են՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան:

Կրոնական խմբերի դեմ զանգվածային վայրագությունների կանխարգելումը բացարձակ առաջնահերթություն է Հայաստանի համար: Մենք գիտենք, թե ինչ է նշանակում լինել հալածված կրոնական խումբ ճնշումներ գործադրող համակարգում: Մեր պարտականությունն է աջակցել բոլոր նրանց, ովքեր հալածանքի են ենթարկվում, այդ թվում՝ կրոնի և հավատի հիման վրա:

Հայաստանն ապաստան է դարձել կրոնական մի շարք խոցելի փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիների և ասորիների համար։ Այսօր եզդիները Հայաստանի զորեղ փոքրամասնությունն են, և մենք շատ հպարտ ենք, որ այս հինավուրց ժողովուրդն իր հայաստանյան հայրենիքում կբացի ամենամեծ տաճարը։ Աշխարհի հնագույն Քրիստոնեական եկեղեցիների և  Երևանի հիասքանչ Կապույտ Մզկիթի հետ մեկտեղ այն կխորհրդանշի հավատքի և հանդուրժողականության գեղեցկությունը։

Ցավոք, Մերձավոր Արևելքում մենք ականատես ենք լինում զանգվածային վայրագությունների, ներառյալ՝ եզդիների և քրիստոնյաների հանդեպ իրականացվող ցեղասպան գործողությունների կրկնությանը: Այս հալածանքները տեղի են ունենում կրոնի անունից, քանզի կրոնը հաճախ չարաշահվում է նրանց կողմից, ովքեր բռնություն են իրականացնում կամ արդարացնում այն։

Կրոնական տարբերությունների վկայակոչմամբ՝ զոհերի և հանցագործությունն իրականացնողների միջև հավասարության նշան դնելու փորձերը սին են մի պարզ պատճառով․ ի տարբերություն զոհերի, հանցագործություն իրականացնողները չեն ներկայացնում որևէ կրոն, և կրոնական համերաշխության կոչերով կամ կրոնի հետևում թաքնվելով՝ ծանր հանցագործությունները, այդ թվում` ցեղասպանությունն արդարեցնելու փորձերը վիրավորանք են ցանկացած կրոնի հանդեպ։

Հալածանքների ենթարկված համայնքների վերականգնումը, հավատքի վայրերի, կրթական և այլ գույքի վերադարձը և վերականգնումը կրոնի ազատության պաշտպանության առանցքային բաղադրիչներն են։

Այսօր մենք ապաստան ենք տվել ավելի քան 20 հազար փախստականների Մերձավոր Արևելքից և տեղում վերջիններիս ցուցաբերել օգնություն:

Հայաստանը պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի վերստին հառնի Մերձավոր Արևելքում քրիստոնյաների պատմական ներկայությունը նրանց կյանքի, համայնքների և եկեղեցիների վերականգնման միջոցով: Հայ ժողովուրդը պատմականորեն նշանակալի ներդրում է ունեցել Մերձավոր Արևելքում երկրների և հասարակությունների բազմազանությանը, ներդաշնակությանը և զարգացմանը: Այս համաժողովը գերազանց հարթակ է ընձեռում այս ուղղությամբ գործընկերություններ նախաձեռնելու համար:

Գործընկերներ,

Մենք ողջունում ենք այս համաժողովը և հույս հայտնում, որ այն կդառնա ամենամյա միջոցառում: Մենք համոզված ենք, որ այն կընդլայնի միջազգային կոնսենսուսի ամրապնդման և կրոնական ազատության պաշտպանության հարցերով զբաղվող ցանցերի ստեղծման հնարավորությունները:

Կրոնական ազատությունը կարևոր է ցանկացած կրոնի ներուժի բացահայտման տեսակետից՝ որպես խաղաղության, ներդաշնակության, պատկանելության զգացումի և մարդկության ապագայի հանդեպ լավատեսության ուժի:

Շնորհակալություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սա Ազգային ժողով չէ, այլ պետական բյուջեն լափող անպատասխանատու լեզվանիների համույթ. Արմեն ԱյվազյանԼիովին կտրված է առողջ բանականության հետ կապված ամեն ինչից. Կոբախիձեն` Սաակաշվիլիի մասին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի Ռոնալդուն և Ջորջինան կօրինականացնեն իրենց հարաբերությունները. հայտնի են պսակադրության օրն ու մանրամասները Ինդոնեզիայի ափերի մոտ լաստանավում հրդեհ է բռնկվել. հինգ մարդ զոհվել է, տասնյակները համարվում են անհետ կորած Վեհափառը հորդորել է նորընտիր պատգամավորներին օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը. մանրամասներՆոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում 75-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել Ուկրաինայում բենզալցակայանները սկսել են սահմանափակել դիզվառելիքի վաճառքը Թրամփը չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները մեկ պայմանով Ynet․ Նեթանյահուն հրաժարվել է առաջ տանել ուլտրաորթոդոքսներին զինվորական ծառայությունից պաշտպանող օրենքը Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ անհայտ օդային թիրախի հայտնաբերման մասին ԱՄՆ-ն մնում է միակ երկիրը, որը կարող է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում. Ռուբիո Վրաստանում մեկնարկել են Անակլիայի խորջրյա նավահանգստի՝ Միջին միջանցքի առանցքային հանգույցի, ստեղծման աշխատանքները Կանադայի մեծությամբ երկրորդ ավիաընկերության բորտուղեկցորդների գործադուլը հարյուրավոր չվերթներ է խափանել Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի բովանդակության պիտակավորման պահանջը Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը (տեսանյութ) Գոռում էինք, բայց մեզ չէին լսում. Աջափնյակում վերելակը 8-րդ հարկից ընկել է նկուղ (տեսանյութ) Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան Վաշինգտոն նահանգում անտառային հրդեհները ընդգրկել են ավելի քան 100 հազար հեկտար. հազարավոր մարդիկ տարհանվել են Ֆաուչիի օրագիրը, Կոնգրեսը և COVID-19-ը․ ԱՄՆ-ում շարունակում են վիճել համավարակի ժամանակների որոշումների շուրջ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԻսպանացի զինվորականները որոնում են Սեուտայում թաքնված միգրանտներին Հարավային Կորեայում գրանցվել է դիտարկումների պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հակամարտություն գոյություն չունի. Վիկտոր Վասիլև Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Լիտվան կգնի տեխնոլոգիա՝ անօրինական միգրանտների օգտագործած թունելները հայտնաբերելու համար Արտակարգ դեպք Սևանում. Մանրամասներ (լուսանկարներ)«Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Անտառային հրդեհներ Հունաստանում. կան զոհեր Սուլեյման Մահմադովը հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով և հայկական դրոշով (տեսանյութ)Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները մինչև խորհրդարանի աշխատանքի ավարտը լքել են նիստերի դահլիճը Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին «Ջերմային գմբեթը» ծածկել է ԱՄՆ-ի արևմուտքը․ մինչև 47 աստիճան շոգը մեծացնում է խոշոր հրդեհների ռիսկը Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասին Սեւանա լճում Եգիպտոսի 24–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել «Մեզ հանկարծակիի չեն բերի». Իրանը հայտարարել է իր մարտական պատրաստականության բարձրացման մասին Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ Սամարայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին (տեսանյութ)Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ Սևանում կորած երեխան հայտնաբերվել է. ՄանրամասներՌԴ ՊՆ․ մեկ օրում խոցվել է 1158 անօդաչու և HIMARS արկ Լա Լիգայի նախագահը կոշտ հայտարարությամբ պահանջել է ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականը Անկարգություններ Շրի Լանկայի լեփ-լեցուն բանտում. իշխանությունները զորքեր և հատուկջոկատայիններ են մտցրել, մեկ բանտարկյալ զոհվել է Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանը չհայտնվի նման պատերազմում. Ռուբինյան SpaceX-ը տիեզերք է ուղարկել Starlink արբանյակների հերթական խմբաքանակը Գերմանիան Մարոկկոյին կոչ է արել թուլացնել լարվածությունը Սեուտայի շուրջ՝ միգրացիոն ճգնաժամի ֆոնին Դուք մեր ժողովրդի կողմից չունեք մանդատ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան Սաղաթելյան Լիտվան բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին՝ Կիևի վրա հարձակման ժամանակ իր դեսպանատան վնասվելու առիթով Սպասում եմ գլխավոր դատախազին ԱԺ-ում՝ Ռուբինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ. Ղազարյան
Ամենադիտված