Կրկեսի դերասանուհին ընկել է ակրոբատիկ հնարքի ժամանակ (տեսանյութ)
Տեսանյութեր
Դժբախտ պատահար է տեղի ունեցել Ավստրալիայի Ադելաիդե քաղաքում գտնվող «Ռիո» կրկեսում։
Կրկեսի 28-ամյա ակրոբատ Գաբրիելա Սուզան ակրոբատիկ օղակով հնարքի ժամանակ ցած է ընկել բարձրությունից, հայտնում է Life.ru-ն։
Սկզբում հանդիսատեսը կարծել է, թե դա շոուի մի մասն է: Կրկեսի աշխատակիցները այցելուներին խնդրել են լքել կրկեսի տարածքը, իսկ Գաբրիելային տեղափոխել են հիվանդանոց։
Աղջիկը վիրահատվել է։ Նրա վիճակն այժմ կայուն է և շուտով պատրաստվում է վերադառնալ կրկես:
«Գաբրիելային անհրաժեշտ կլինի որոշ ժամանակ վերականգնման համար, իսկ հիմա նա ակնկալում է կրկեսի անձնակազմի աջակցությունը»,-ասված է «Ռիո» կրկեսի կողմից տարածած հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)