Ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ. վարորդը փորձել է փախչել (տեսանյութ) 44-օրյա պատերազմի հերոս Արմեն Առաքելյանի ծննդյան օրն է այսօր Հրազդանում ջերմոցների մոտ «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 22 փամփուշտ են հայտնաբերել Ոսկեհատի կամուրջը վթարային է․ երթևեկությունը երկկողմանի փակվել է Գագիկ Ծառուկյանին կրկին ՔԿՀ-ից տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Բռնության են ենթարկել զինծառայողի․ ՄԻՊ-ը ահազանգում է 7,5 մլն դոլար մեդիային, Փաշինյանի կոշտ ուղերձներն ու սահմանազատման գաղտնի քարտեզները «Զապ»-ի և «Օշականցի Գևորիկի» կալանավորման հարցը դեռ չի քննվել․ 72 ժամը մոտենում է «Վերին Լարսը» վաղ առավոտյան փակվել է սելավի վտանգի պատճառով (տեսանյութ) Մի՛ փորձեք նրանց հունից հանել․ կենդանակերպի 6 ամենակատաղի նշանները Պլանային ջրանջատում Շիրակի մարզում․ սեպտեմբերի 29-ին «Ես ստորություն չեմ արել»․ Արեգնազ Մանուկյանի առաջին ուղերձը տնային կալանքից 

Շրջակա միջավայրին հասցվել է 3 մլն դրամից ավելի վնաս

Հասարակություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հունիսի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 57 դեպք, 14 դեպքով հաշվարկվել է 3.866.550 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 24 դեպքով նշանակվել է 2.590.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Այս մասին տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 26 դեպք, որից 11-ով հաշվարկվել է 3.792.850 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 13-ով նշանակվել է 1.150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, 2 գործի քննությունն ընթացքի մեջ է։

Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (18 հաճարենի, 5 բոխի) հաշվարկվել է 2.404.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ 

Նախկինում արձանագրված՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 տխլենի) հաշվարկվել է 33.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։  

Փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպքով (14.2 խմ թափուկ վառելափայտ, 3.9 խմ վառելափայտ) հաշվարկվել է 396.100 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.5 խմ վառելափայտ) հաշվարկվել է 36.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Արմավիր՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով գործի քննությունն ընթացքի մեջ է։

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (6 սոճենի) հաշվարկվել է 462.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 թեղի, 2 հացենի) հաշվարկվել է 460.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ 

Կոտայք՝ արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք (անտառային հողերի  առանց թույլտվության օգտագործում)։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 14 դեպք, որից 3-ով հաշվարկվել է 73.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 գործի քննություն ընթացքի մեջ է։

Արագածոտն՝ քաղաքացու կողմից գտնված գառնանգղ տեսակի թռչունը տեղափոխվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանման» հիմնադրամ: Հետազոտություններ իրականացնելուց հետո թռչունը բաց է թողնվել վայրի բնություն:

Վայոց ձոր` ապօրինի ձկնորսության 1 դեպքով (առգրավված 11 հատ՝ 2.2 կգ կողակ տեսակի ձուկը և 1 ձկնորսական ցանցը ոչնչացվել են հորման և այրման եղանակով) հաշվարկվել է 2.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Նախկինում արձանագրված՝ ապօրինի ձկնորսության 2 դեպքով հաշվարկվել է 71.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Գեղարքունիք՝ արձանագրված 10 դեպքով հայտնաբերվել է ձկնորսական ցանցեր և խեցգետնի որսամիջոցներ։ Գործերի քննությունն ընթացքի մեջ են։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 6 դեպք, որից 5-ով նշանակվել է 430.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Կոտայք՝ հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքով նշանակվել է 30.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ջրառ իրականացնելու 2 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Լոռի՝ 1 դեպքով իրականացված զննման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։

Գեղարքունիք՝ նախկինում արձանագրված հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Իրականացվել է թվով 5 ստուգում, որից 3-ի արդյունքում նշանակվել է 700.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, 1 ստուգման արդյունքում խախտում չի հայտնաբերվել, 1-ը երկարացվել է համապատասխան հիմքով։

Արմավիր՝ «Գամֆիշ» ՍՊԸ-ում արձանագրված իրավախախտման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Արագածոտն՝ «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ում արձանագրված իրավախախտման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Արարատ՝ «Էկո ֆիշ Թրեյդ» ՍՊԸ-ում արձանագրված իրավախախտման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրված իրավախախտման 3 դեպքի գործերի քննությւնն ընթացքի մեջ է։ Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 3 դեպքով նշանակվել է 310.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է  1.915.500  ՀՀ դրամ: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ. վարորդը փորձել է փախչել (տեսանյութ)Սի Ծինփինի՝ Սպիտակ տուն այցն ուղեկցվել է բողոքի ակցիաներով44-օրյա պատերազմի հերոս Արմեն Առաքելյանի ծննդյան օրն է այսօրԼը Պենի կուսակցությունը հայտարարել է, որ Ֆրանսիան չունի և չի ունենա միջոցներ Ուկրաինայի համարՀրազդանում ջերմոցների մոտ «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 22 փամփուշտ են հայտնաբերելՈսկեհատի կամուրջը վթարային է․ երթևեկությունը երկկողմանի փակվել էԳագիկ Ծառուկյանին կրկին ՔԿՀ-ից տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությանԲռնության են ենթարկել զինծառայողի․ ՄԻՊ-ը ահազանգում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Ռուսաստանից պաշտպանության գաղտնի մեթոդների մասինԱշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը 28 տարեկանում մնացել է առանց ակումբի7,5 մլն դոլար մեդիային, Փաշինյանի կոշտ ուղերձներն ու սահմանազատման գաղտնի քարտեզները«Զապ»-ի և «Օշականցի Գևորիկի» կալանավորման հարցը դեռ չի քննվել․ 72 ժամը մոտենում է«Վերին Լարսը» վաղ առավոտյան փակվել է սելավի վտանգի պատճառով (տեսանյութ)Մի՛ փորձեք նրանց հունից հանել․ կենդանակերպի 6 ամենակատաղի նշաններըLa Stampa. ԱՄՆ-ը չի աջակցել Զելենսկու ելույթը ՄԱԿ-ումՊլանային ջրանջատում Շիրակի մարզում․ սեպտեմբերի 29-ին Զելենսկին պնդում է, որ Թրամփը հաստատել է Patriot հրթիռային լիցենզիայի փոխանցումըՈւլյանովսկի օդանավակայանում վերացվել են թռիչքների ժամանակավոր սահմանափակումները«Ես ստորություն չեմ արել»․ Արեգնազ Մանուկյանի առաջին ուղերձը տնային կալանքից Առաջարկվել է տուգանել ընկերություններին՝ ԱԲ համակարգերի մասնակցությամբ միջադեպերը թաքցնելու համարՀայ դատի հանձնախումբը Ամերիկայում մեծ ազդեցություն ունի․ Կարեն ՃինպաշյանԳանայի նախագահը հայտարարել է, որ Աֆրիկան ​​այլևս չի հանդուրժի շահագործումըԼուկաշենկոն ներում է շնորհել 15 մարդու, այդ թվում՝ 13 քաղբանտարկյալի Նեթանյահուն թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել էր ձերբակալել նրանՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանի գործով դատական նիստՀայտնի է դարձել, թե ինչ նպատակով է Ռուսաստանը հարվածներ հասցնում Ուկրաինայի տվյալների մշակման կենտրոններինՊարտադիր պայմաններ. ուժեղացվել է «Զվարթնոցում» տաքսի ծառայությունների վերահսկողությունը Նիդեռլանդներում բենզինի գինը պատմական ռեկորդ է սահմանելԻշխանությունները ազգային մտածողության դեմ են պայքարում Ալիևի և Էրդողանի հրամանով. Կարապետյան (տեսանյութ) Իրանը կարող է հրաժարվել բարձր հարստացված ուրանից, եթե համաձայնության գա ԱՄՆ-ի հետԵրուսաղեմում հեծանիվ վարելիս հրեա ծայրահեղականները 9-ամյա հայ տղայի վրա պղպեղի սփրեյ են ցանել (տեսանյութ)Գերմանիայի Բունդեսթագում առաջարկել են հրաժարվել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության գաղափարիցՎերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Գրոսի. Զապորոժյեի ԱԷԿ-ը փոխել է վթարային գեներատորների աշխատանքի ռեժիմը՝ դիզելային վառելիքի պակասի պատճառովՌԴ Դաշնության խորհրդում արձագանքել են Ռուսաստանի հետ պատերազմի մասին Լը Պենի հայտարարությանըԱզգային ժողովի նախագահը և Լիտվայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգը Մելանյա Թրամփի կերպարը Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ համեմատել են մատուցողուհու համազգեստի հետԼեհաստանը հաստատել է Ուկրաինային ինտերնետով ապահովող Starlink-ի կայանի հրկիզումըՀայաստանում ջերմաստիճանը կնվազի․ սեպտեմբերի 28-ից սպասվում են տեղումներՂազախստանում ուսումնավարժական վարժանքների ժամանակ զոհված բոլոր նավաստիների մարմինները հայտնաբերվել ենՀայտնի է դարձել ՌԴ Պետդումայի վերջնական կազմըՔՊ-ն ընտրության է գնում միայնակ. Պայթյունից մահացած զինծառայողի գործով կան մի քանի վարկածներՆեպտունը սեպտեմբերի 26-ին կհայտնվի Արեգակին հակադիր դիրքում և կհասնի առավելագույն պայծառության2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը «Bentley»-ն ներկայացրել է իր պատմության առաջին էլեկտրական մեքենան՝ «Torcal»-ըԽաղաղությունը Հարավային Կովկասում պետք է հիմնված լինի արդարության վրա․ Էլիզաբեթ ՉուլջյանՊուտինը պաշտոնից ազատել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանինՄեծ մտահգություն է Վեհափառի դեմ տարվող արշավը, լուրջ աշխատանք ենք տանում այս առումով. ԽաչատուրյանԴատարանը ժամանակավորապես չեղարկել է Թրամփի՝ CNN-ի, MS NOW-ի և Politico-ի մուտքը Սպիտակ տուն արգելելու որոշումըՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի պաշտպանության նախարարին
Ամենադիտված