Թրամփը չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները մեկ պայմանով Ynet․ Նեթանյահուն հրաժարվել է առաջ տանել ուլտրաորթոդոքսներին զինվորական ծառայությունից պաշտպանող օրենքը Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ անհայտ օդային թիրախի հայտնաբերման մասին ԱՄՆ-ն մնում է միակ երկիրը, որը կարող է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում. Ռուբիո Վրաստանում մեկնարկել են Անակլիայի խորջրյա նավահանգստի՝ Միջին միջանցքի առանցքային հանգույցի, ստեղծման աշխատանքները Կանադայի մեծությամբ երկրորդ ավիաընկերության բորտուղեկցորդների գործադուլը հարյուրավոր չվերթներ է խափանել Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի բովանդակության պիտակավորման պահանջը Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը (տեսանյութ) Գոռում էինք, բայց մեզ չէին լսում. Աջափնյակում վերելակը 8-րդ հարկից ընկել է նկուղ (տեսանյութ) Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան 

Ռոբերտ Քոչարյանի գործով վերջնական ակտը կայացնելու է ՍԴ-ն. Հրայր Թովմասյան

Քաղաքական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վերջնական ակտը կայացնելու է ՀՀ սահմանադրական դատարանը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ասել է սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։

Հարցին՝ Հայաստանի քաղաքական, մի գուցե նաեւ իրավական կյանքը, կարծեք թե, կառուցվում է մեկ դատավարության շուրջ եւ դա Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դատական գործն է։ Ի՞նչ փուլում է այս գործը եւ ինչո՞վ էր պայմանավորված ՍԴ-ում այս գործի քննության վարույթը կասեցնելու եւ խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին եւ Վենետիկի հանձնաժողովին դիմելու ՍԴ որոշումը, Հրայր Թովմասյանն արձագանքեց.  «Անկեղծ ասած, վերջին ժամանակահատվածում ուշի-ուշով քաղաքական կյանքին չեմ հետեւում եւ չեմ կարող Ձեր կարծիքը կիսել, որ քաղաքական կյանքն այդ դատավարության շուրջ է ծավալվում, բայց ընդհանրապես այն հանգամանքը, որ մի քրեական գործի շրջանակում կարող է ծավալվել, դա լավ երեւույթ չէ որեւէ երկրի համար եւ ցանկալի է, որ քաղաքական երեւույթները ծավալվեն համապետական ընտրությունների շուրջ կամ դրան համարժեք որեւէ իրադարձության շուրջ: Ինչեւիցե, չենք կարող ժխտել, որ կա հանրային մեծ հետաքրքրություն՝ թե՛ քաղաքական շրջանակների կողմից, թե՛ իրավական հանրության կողմից, եւ պետք է ասել, որ այնուամենայնիվ, սա ստանդարտ գործ չէ նաեւ Սահմանադրական դատարանի համար: Ոչ թե այն պատճառով, որ կա այդքան մեծ հանրային հետաքրքրություն, այլ այն պատճառով, որ այն նորմը, որը վիճարկվում է, իր կառուցվածքով, բնույթով, բովանդակությամբ էականորեն տարբերվում է մյուս հոդվածներից, մասնավորապես, այն հղում է պարունակում այլ իրավական ակտի, որը վերացականության աստիճանով ավելի ընդհանրական է։ Եվ երկրորդ, որը շատ ավելի կարեւոր է, մենք երբեւէ նման պրակտիկա չենք ունեցել, եւ փա՛ռք ու պատիվ, որ չենք ունեցել այս նորմի կիրառման պրակտիկա: Թերեւս, սրանով է պայմանավորված։ Բայց վստահեցնում եմ, որ այն ինձ համար սովորական մի գործ է՝ անկախ հանգամանքից, անկախ քաղաքական եւ իրավական հետաքրքրությունից, իմ եւ Սահմանադրական դատարանի մյուս դատավորների համար այն շարքային գործ է: Երբեմն, կատակով նշում են, որ պետք է ստացվող գործերից հանել անուն-ազգանունները, որովհետեւ մենք վերջին հաշվով չենք որոշում այդ անձի մեղավոր լինելը, իր մեղսակցության աստիճանը, նրա պատժաչափը: Մենք միայն որոշում ենք, թե այն հոդվածով, որով վերջինիս առաջադրվում է մեղադրանք, համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե ոչ: Հարցի երկրորդ մասին անդրադառնալով՝ հաշվի առնելով նաեւ հանրային հետաքրքրությունը, նաեւ որ գործ ունենք երկրի նախկին նախագահի հետ, եթե այլ դեպքերում Սահմանադրական դատարանի, այսպես ասեմ, սխալվելու 0.0001 տոկոսը կարող էր թույլատրելի համարվել, ապա այս դեպքում՝ ոչ: Այս դեպքում, դա անթույլատրելի է: Սրանով է պայմանավորված, որ այն ռեսուրսը, ներուժը, որը կա Եվրոպական դատարանում, Վենետիկի հանձնաժողովում, այս հարցի շուրջ այդ ներուժի չօգտագործումը, կարծում եմ, շռայլություն կլիներ Սահմանադրական դատարանի համար: Սա չի նշանակում, որ ՍԴ-ն չունի այս գործն ամբողջությամբ քննելու, պարզելու ռեսուրսը, բայց հավաքված ռեսուրսը միջազգային կառույցներում, որին մենք անդամակցում ենք, պետք է այս գործով օգտագործել: Ուզում եմ հիշեցնել, որ եւ՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, եւ՛ Վենետիկի հանձնաժողովը որեւէ դեպքում չեն տալիս, այսպես ասած, վերջնական վերդիկտներ եւ նույնիսկ չեն որոշում, թե այդ հոդվածը համապատասխանում է եվրոպական կոնվենցիային, առավելեւս նրանք չեն կարող որոշել սահմանադրականության հարց: Բայց նրանց վերլուծությունները, փորձառությունը, եվրոպական այլ երկրների փորձի ուսումնասիրությունը, իրենց դատական պրակտիկայի ամփոփումը, այն ստանդարտները, որոնք կան եվրոպական երկրներում, մասնավորապես, քրեական օրենքի որոշակիության շրջանակներում, սրանք մեզ օգնելու են, աջակցելու են, սրանք մենք կարեւորելու ենք այս գործով որոշում կայացնելու համար»:

Հրայր Թովմասյանը, սակայն, շեշտում է՝ վերջնական որոումը կայացնելու է ՍԴ–ն. 

«Բայց կրկնում եմ, այս գործով վերջնական ակտը կայացնելու է ՀՀ Սահմանադրական դատարանը եւ ինչպես նշեցիք, դրանք խորհրդատվական կարծիքներ են, եթե բառացի թարգմանենք, այսպես ասած, ընկերոջ աջակցություն են: Սա, թերեւս, այն գործն էր, որտեղ, կարծում եմ, ոչ միայն անհրաժեշտ էր, այլ, չեմ ուզում «պարտադիր» բառն օգտագործել, բայց եթե մի դեպք կար, որ պետք է օգտագործեինք, դա այս դեպքն էր: Պետք է ասեմ, որ սա նոր ինստիտուտ է նաեւ մեզ համար, այն ուժի մեջ է մտել ընդամենը անցած տարվա օգոստոսից եւ ասել, որ շատ մեծ թվով դիմումներ կան նաեւ Եվրոպական դատարան, ապա ասեմ, որ ոչ, դրանք մեկ տասնյակի են հասնում, եթե չեմ սխալվում: Այնպես որ, մի փոքր սպասենք եւ կտեսնենք: Վստահ եմ՝ մենք դրա մասին նշելու ենք՝ հաշվի առնելով հանգամանքները, որ մենք այդ կարծիքները հնարավորինս շուտ կստանանք եւ կվերսկսենք այս գործերի վարույթը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները մեկ պայմանով Ynet․ Նեթանյահուն հրաժարվել է առաջ տանել ուլտրաորթոդոքսներին զինվորական ծառայությունից պաշտպանող օրենքը Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ անհայտ օդային թիրախի հայտնաբերման մասին ԱՄՆ-ն մնում է միակ երկիրը, որը կարող է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում. Ռուբիո Վրաստանում մեկնարկել են Անակլիայի խորջրյա նավահանգստի՝ Միջին միջանցքի առանցքային հանգույցի, ստեղծման աշխատանքները Կանադայի մեծությամբ երկրորդ ավիաընկերության բորտուղեկցորդների գործադուլը հարյուրավոր չվերթներ է խափանել Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի բովանդակության պիտակավորման պահանջը Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը (տեսանյութ) Գոռում էինք, բայց մեզ չէին լսում. Աջափնյակում վերելակը 8-րդ հարկից ընկել է նկուղ (տեսանյութ) Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան Վաշինգտոն նահանգում անտառային հրդեհները ընդգրկել են ավելի քան 100 հազար հեկտար. հազարավոր մարդիկ տարհանվել են Ֆաուչիի օրագիրը, Կոնգրեսը և COVID-19-ը․ ԱՄՆ-ում շարունակում են վիճել համավարակի ժամանակների որոշումների շուրջ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԻսպանացի զինվորականները որոնում են Սեուտայում թաքնված միգրանտներին Հարավային Կորեայում գրանցվել է դիտարկումների պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հակամարտություն գոյություն չունի. Վիկտոր Վասիլև Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Լիտվան կգնի տեխնոլոգիա՝ անօրինական միգրանտների օգտագործած թունելները հայտնաբերելու համար Արտակարգ դեպք Սևանում. Մանրամասներ (լուսանկարներ)«Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Անտառային հրդեհներ Հունաստանում. կան զոհեր Սուլեյման Մահմադովը հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով և հայկական դրոշով (տեսանյութ)Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները մինչև խորհրդարանի աշխատանքի ավարտը լքել են նիստերի դահլիճը Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին «Ջերմային գմբեթը» ծածկել է ԱՄՆ-ի արևմուտքը․ մինչև 47 աստիճան շոգը մեծացնում է խոշոր հրդեհների ռիսկը Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասին Սեւանա լճում Եգիպտոսի 24–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել «Մեզ հանկարծակիի չեն բերի». Իրանը հայտարարել է իր մարտական պատրաստականության բարձրացման մասին Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ Սամարայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին (տեսանյութ)Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ Սևանում կորած երեխան հայտնաբերվել է. ՄանրամասներՌԴ ՊՆ․ մեկ օրում խոցվել է 1158 անօդաչու և HIMARS արկ Լա Լիգայի նախագահը կոշտ հայտարարությամբ պահանջել է ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականը Անկարգություններ Շրի Լանկայի լեփ-լեցուն բանտում. իշխանությունները զորքեր և հատուկջոկատայիններ են մտցրել, մեկ բանտարկյալ զոհվել է Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանը չհայտնվի նման պատերազմում. Ռուբինյան SpaceX-ը տիեզերք է ուղարկել Starlink արբանյակների հերթական խմբաքանակը Գերմանիան Մարոկկոյին կոչ է արել թուլացնել լարվածությունը Սեուտայի շուրջ՝ միգրացիոն ճգնաժամի ֆոնին Դուք մեր ժողովրդի կողմից չունեք մանդատ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան Սաղաթելյան Լիտվան բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին՝ Կիևի վրա հարձակման ժամանակ իր դեսպանատան վնասվելու առիթով Սպասում եմ գլխավոր դատախազին ԱԺ-ում՝ Ռուբինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ. Ղազարյան Խաղաղություն ամեն գնո՞վ․ Հայաստանի խորհրդարանի խոսնակի թեկնածուն՝ երկամյա որդու առաջ իր պարտքի մասին Axios․ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը Թրամփին կոչ է արել հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Սեուտա մուտք գործելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 90-ի Դավիթ Համբարյանը կգլխավորի ԱԺ աշխատակազմը Բաբկեն Չոբանյանն առաջին անգամ հրապարակավ անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությունում իր աշխատանքի դադարեցմանըԱՄՆ խոշորագույն բանկերից մեկը մեղադրել է Թրամփի ընկերությանը փողերի լվացման մեջ Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է
Ամենադիտված