Ուկրաինայում բենզալցակայանները սկսել են սահմանափակել դիզվառելիքի վաճառքը Թրամփը չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները մեկ պայմանով Ynet․ Նեթանյահուն հրաժարվել է առաջ տանել ուլտրաորթոդոքսներին զինվորական ծառայությունից պաշտպանող օրենքը Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ անհայտ օդային թիրախի հայտնաբերման մասին ԱՄՆ-ն մնում է միակ երկիրը, որը կարող է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում. Ռուբիո Վրաստանում մեկնարկել են Անակլիայի խորջրյա նավահանգստի՝ Միջին միջանցքի առանցքային հանգույցի, ստեղծման աշխատանքները Կանադայի մեծությամբ երկրորդ ավիաընկերության բորտուղեկցորդների գործադուլը հարյուրավոր չվերթներ է խափանել Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի բովանդակության պիտակավորման պահանջը Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը (տեսանյութ) Գոռում էինք, բայց մեզ չէին լսում. Աջափնյակում վերելակը 8-րդ հարկից ընկել է նկուղ (տեսանյութ) 

Փաշինյանի PR թիմը չի կարողանում դեռևս հակազդեցություն գտնել. Մեդիա պաշտպան

Քաղաքական

2019 թ-ի հուլիսի 1-10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ aravot.am-ը, armlur.am-ը, azatutyun.am-ը, yerkir.am-ը և a1plus.am-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքում հայտարարագրվել է 351 հոդված։ Որոնցից 39-ը՝ բացասական, 17-ը՝ դրական, 295-ը՝ չեզոք։ Այս անգամ ևս բացասական հոդվածներն ավելիn են, քան դրականները։ Հիմնական պատճառը շարունակում է մնալ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը և Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարությունների և ներկա գործողությունների համեմատությունը։

Մշտադիտարկվող տասնօրյակում 2-րդ նախագահի կողմնակիցները կառավարության շենքի մոտ ակցիա էին իրականացնում և հանդիպում էին պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ նրա չներկայանալը թուլություն էին գնահատում։ Զարուհի Փոստանջյանը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանի օրոք գրված Սահմանադրությունը, որը քննադատվում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից, վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր է գալիս։

Լարիսա Ալավերդյանն էլ իր հերթին քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը, որտեղ վերջինs հրաժարվել էր «Իզմերի» գաղափարներից։ Քննադատությունները շարունակվում են նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի համատեքստում։ Օրինակ, Հայկ Սարգսյանին նմանեցնում են Առաքել Մովսիսյանին։

Aravot.am-ում հրապարակվել է 90 հոդված՝ 13-ը՝ բացասական, 8-ը՝ դրական, 69-ը՝ չեզոք։ Կայքը հիմնականում վերահրապարակել է քաղաքական գործիչների ելույթներն ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Կայքում տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների ակցիանները։ Մարգարիտ Եսայանի ասուլիսում տրված գնահատականները և Էդուադ Շարմազանովի «Ստամբուլյան» կոնվեցիային ուղղված քննադատությունը, որը և ուղղված է եղել նաև Նիկոլ Փաշինյանի դեմ։

Հետաքրքրական է, որ ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը, քննադատելով Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին, միաժամանակ, դրական է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի մասին, այս փաստը ևս տեղ է գտել լրատվականում։ Կայքն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի արտագնա այցերին՝ դրական ներկայացնելով վարչապետի հանդիպումները։

Armlur.am-ում հրապարակվել է 72 հոդված՝ 3-ը՝ բացասական, 3-ը՝ դրական, 66-ը՝ չեզոք։ Կայքի հիմնադիրը լինելով Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից, «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր, որոշ հարցերում արտացոլել է ընդդիմադիրների կարծիքները։ Դավիթ Հարությունյանի մեկնաբանությունը, որ Նիկոլ Փաշինյանը սխալներ է իրականացնում և ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունները անհեթեթություն են, տեղ են գտել լրատվականում։

Բացի դա լրատվականը վերահրապարակել է «Սասնա Ծռեր» կուսակցության հայտարարությունը, որտեղ քննադատության է ենթարկվում նաև Փաշինյանը։ Դրական հոդվածներ են եղել այն այն մասին, որ Հայաստանը տնտեսական աճ է գրանցել։ Սակայն կայքը շատ լուրեր ուղղակի շրջանցել է և փորձել է հավասարություն պահպանել։

A1plus.am-ում հրապարակվել է 63 հոդված՝ 4-ը՝ բացասական, 3-ը՝ դրական, 56-ը՝ չեզոք։ Կայքըվերլուծություններում քննադատության չի ենթարկել վարչապետին, բայց վերահրապարակել է Դավիթ Հարությունյանի, Մարգարիտ Եսայանի, «Սասնա Ծռեր» կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի աջակիցների քննադատական և կոշտ ելույթներն ու հայտարարությունները։ Իսկ դրական հոդվածները հիմնականում պաշտոնական հայտարարություններն են։

Yerkir.am-ում հրապարակվել է 72 հոդված՝ 17-ը՝ բացասական, 1-ը՝ դրական, 54-ը՝ չեզոք։ Բացասական հոդվածները վերաբերում են գրեթե այն բոլոր հարցերին, որոնք առկա են վերը նշվածում։ Կայքը վերահրապարակել է «Իրականում» թերթի «Արժեքներ չունեցող իշխանություն հոդվածը, որտեղ թերթը հիշել էր, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետի «սահմանադրական պարտականություն» էր համարում դահլիճում ներկա լինելը, իսկ հետագայում արդեն վարչապետ Փաշինյանը ներկա չի գտնվել նմանատիպ հարց ու պատասխանին։

Կայքը մեղադրում է Փաշինյանին երկիրը բարիկադավորելու մեջ։ Միակ դրական հոդվածն էլ վերաբերում է նրան, որ քաղաքապետարանում«Իմ քայլը» բարձր տոկոսներ է հավաքել ընտրությունների ժամանակ, որովհետև բարձր է եղել Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։

Azatutyun.am-ում հրապարակվել է 54 հոդված՝ 2-ը՝ բացասական, 2-ը՝ դրական, 50-ը՝ չեզոք։ Լրատվականը տեքստային լուրերի մակարդակում չեզոքություն է պահպանում։ Քննադատության երկու աղբյուրներն էլ սեփական կոնտենտ չեն։ Մեկը վերաբերվում է զինհաշմանդամ Հայկին, որը պնդում է, որ հանդիպել է Փաշինյան Նիկոլին իր բուժման հարցով և անպատասխան է մնացել, մյուսը՝ «Փոքրիկ Երգիչների» շենքի խնդիրն է, որը մինչև հիմա առկախված է։

Փաստացի` կայքերը տեքստային մակարդակում փորձում են բալանսավորել իրենց լրատվությունը, ինչը չի կարելի ասել տեսանյութերի մասին։ Այդ ամենը, պարբերաբար, ֆիքսվում է «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության կողմից։ Բացասական հոդվածների բազմազանությունը վկայում է այն մասին, որ Փաշինյանի PR թիմը չի կարողանում դեռևս հակազդեցություն գտնել և չգիտի ինչպես պայքարել, երբ հասարակությունը և լրատվականները համեմատականներ են անցկացնում Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարությունների և ներկա գործողությունների միջև, որոնք շատ դեպքերում հակասական են։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինայում բենզալցակայանները սկսել են սահմանափակել դիզվառելիքի վաճառքը Թրամփը չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները մեկ պայմանով Ynet․ Նեթանյահուն հրաժարվել է առաջ տանել ուլտրաորթոդոքսներին զինվորական ծառայությունից պաշտպանող օրենքը Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ անհայտ օդային թիրախի հայտնաբերման մասին ԱՄՆ-ն մնում է միակ երկիրը, որը կարող է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում. Ռուբիո Վրաստանում մեկնարկել են Անակլիայի խորջրյա նավահանգստի՝ Միջին միջանցքի առանցքային հանգույցի, ստեղծման աշխատանքները Կանադայի մեծությամբ երկրորդ ավիաընկերության բորտուղեկցորդների գործադուլը հարյուրավոր չվերթներ է խափանել Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի բովանդակության պիտակավորման պահանջը Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը (տեսանյութ) Գոռում էինք, բայց մեզ չէին լսում. Աջափնյակում վերելակը 8-րդ հարկից ընկել է նկուղ (տեսանյութ) Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան Վաշինգտոն նահանգում անտառային հրդեհները ընդգրկել են ավելի քան 100 հազար հեկտար. հազարավոր մարդիկ տարհանվել են Ֆաուչիի օրագիրը, Կոնգրեսը և COVID-19-ը․ ԱՄՆ-ում շարունակում են վիճել համավարակի ժամանակների որոշումների շուրջ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԻսպանացի զինվորականները որոնում են Սեուտայում թաքնված միգրանտներին Հարավային Կորեայում գրանցվել է դիտարկումների պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հակամարտություն գոյություն չունի. Վիկտոր Վասիլև Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Լիտվան կգնի տեխնոլոգիա՝ անօրինական միգրանտների օգտագործած թունելները հայտնաբերելու համար Արտակարգ դեպք Սևանում. Մանրամասներ (լուսանկարներ)«Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Անտառային հրդեհներ Հունաստանում. կան զոհեր Սուլեյման Մահմադովը հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով և հայկական դրոշով (տեսանյութ)Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները մինչև խորհրդարանի աշխատանքի ավարտը լքել են նիստերի դահլիճը Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին «Ջերմային գմբեթը» ծածկել է ԱՄՆ-ի արևմուտքը․ մինչև 47 աստիճան շոգը մեծացնում է խոշոր հրդեհների ռիսկը Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասին Սեւանա լճում Եգիպտոսի 24–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել «Մեզ հանկարծակիի չեն բերի». Իրանը հայտարարել է իր մարտական պատրաստականության բարձրացման մասին Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ Սամարայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին (տեսանյութ)Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ Սևանում կորած երեխան հայտնաբերվել է. ՄանրամասներՌԴ ՊՆ․ մեկ օրում խոցվել է 1158 անօդաչու և HIMARS արկ Լա Լիգայի նախագահը կոշտ հայտարարությամբ պահանջել է ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականը Անկարգություններ Շրի Լանկայի լեփ-լեցուն բանտում. իշխանությունները զորքեր և հատուկջոկատայիններ են մտցրել, մեկ բանտարկյալ զոհվել է Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանը չհայտնվի նման պատերազմում. Ռուբինյան SpaceX-ը տիեզերք է ուղարկել Starlink արբանյակների հերթական խմբաքանակը Գերմանիան Մարոկկոյին կոչ է արել թուլացնել լարվածությունը Սեուտայի շուրջ՝ միգրացիոն ճգնաժամի ֆոնին Դուք մեր ժողովրդի կողմից չունեք մանդատ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան Սաղաթելյան Լիտվան բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին՝ Կիևի վրա հարձակման ժամանակ իր դեսպանատան վնասվելու առիթով Սպասում եմ գլխավոր դատախազին ԱԺ-ում՝ Ռուբինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ. Ղազարյան Խաղաղություն ամեն գնո՞վ․ Հայաստանի խորհրդարանի խոսնակի թեկնածուն՝ երկամյա որդու առաջ իր պարտքի մասին Axios․ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը Թրամփին կոչ է արել հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Սեուտա մուտք գործելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 90-ի Դավիթ Համբարյանը կգլխավորի ԱԺ աշխատակազմը Բաբկեն Չոբանյանն առաջին անգամ հրապարակավ անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությունում իր աշխատանքի դադարեցմանըԱՄՆ խոշորագույն բանկերից մեկը մեղադրել է Թրամփի ընկերությանը փողերի լվացման մեջ Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ
Ամենադիտված