Եսենինի թանգարանում տեսանկարահանել են «ուրվականի» (տեսանյութ)
Տեսանյութեր«Մոսկվան է խոսում» ռադիոկայանը տեսանյութ է հրապարակել, որում, ինչպես հաստատում են Ա․ Եսենինի պետական արգելոց-թանգարանի աշխատակիցները, ուրվական է պատկերվել։
Տարածքի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ինչ-որ մուգ բծի նման օբյեկտ տեղաշարժվում տարածքով, որն արտացոլվում է հատակին։ Թանգարանի մամուլի խոսնակ Լյուբով Կուրյանովան ևս հաստատում է, որ հարևան մանկապարտեզի պահակը ևս տեսել է այդ երևույթը, ինչպես նաև թակոցներ է լսել։
«Դա իրական պատմություն է: Մենք մի ամիս լռել ենք և ահա որոշել ենք հայտնել այդ մասին: Մենք դեռ ոչ մեկի չենք դիմել», - ասել է թանգարանի մամլո ներկայացուցիչը:
Եսենինի անվան մոսկովյան պետական թանգարանը տեղակայված է մայրաքաղաքի կենտրոնում և նվիրված է բանաստեղծի կյանքին և ստեղծագործությանը: Եսենինն այդ շենքում ապրել է 1911-1918 թվականներին: 1922-ին այն լրջորեն վնասվել էր հրդեի պատճառով, սակայն այն հաջողվել է վերականգնել: Թանգարանի բացումը տեղի է ունեցել 1995-ին՝ պոետի 100-ամյակի առթիվ:
Եսենինի «ուրվականի» մասին պատմություններն սկսել են ի հայտ գալ նրա մահից հետո: Նրան, իբրև թե, տեսել էին հյուրանոցում, որտեղ նա ինքնասպան էր եղել 1925-ին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)