Բրիտանիայում ավտովազքի ժամանակ մեքենան մխրճվել է բազմության մեջ (տեսանյութ)
Տեսանյութեր
Լոնդոնից հյուսիս գտնվող Սթիվենիջ քաղաքում փողոցային մրցավազքի ժամանակ վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 17 մարդ է տուժել:
Մեքենաներից մեկը փորձել է դուրս գալ շրջադարձից, երբ մեկ այլ սպորտային մեքենա, որը մասնակցելիս է եղել փողոցային ավտովազքին, բախվել է դրան: Հարվածից մեքենան դուրս է թռել ճանապարհից՝ բախվելով հավաքված հանդիսատեսին: Միջադեպի հետևանքով տուժել է 17 մարդ` 14-17 տարեկան:
Ականատեսները նշում են, որ հավաքվածներից մի քանիսին օդ է թռցրել մեքենայի հարվածը:
Ներկա պահին հայտնի չէ, թե արդյոք վարորդներից որևէ մեկը ձերբակալվել է, թե ոչ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)