Խաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոն Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների «Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճում COP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ Աբիսողոմոնյան Սա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ին Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար 

«Փաստ». Առճակատումը սրվում է. ՍԴ-ի` ձիով քայլը. որն է լինելու հաջորդ քայլը

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին եւ Վենետիկի հանձնաժողովին: Ըստ այդմ, գործի վարույթը կասեցվել է մինչեւ այդ կառույցներից պատասխաններ ստանալը:

Խոսքը երկրորդ նախագահի անձեռնմխելիության մասին է: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան` խնդրելով պարզել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Սահմանադրությամբ ամրագրված է նախագահի անձեռնմխելիությունը, ըստ որի, Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Եթե դատարանը որոշի, որ Քոչարյանը գործել է իր լիազորության սահմանում ու անձեռնմխելի է այդ առումով, ապա նրա դեմ քրեական գործը պետք է չեղարկվի:

Այն բանից հետո, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց անձնական երաշխավորության դիմաց, վարչապետ Փաշինյանը կտրուկ քայլերի դիմեց` կոչ անելով շրջափակել դատարանների մուտքերն ու ելքերը, հանկարծ հայտնաբերելով, որ դատավորները չեն վայելում ժողովրդի վստահությունը եւ պետք է վեթթինգի ենթարկվեն: 

Բանն այն է, որ Սահմանադրական դատարանը ձեւավորվել է նախկին իշխանությունների օրոք, եւ դատարանի նախագահին ու անդամներին Փաշինյանը մեղադրում է նախկին իշխանություններից կախված լինելու մեջ:

Ավելին` վարչապետը ուղղակիորեն մեղադրեց Սերժ Սարգսյանին, Հրայր Թովմասյանին եւ Գագիկ Հարությունյանին՝ դատական իշխանությունը յուրացնելու մեջ: Փաշինյանը շատ կոնկրետ կոչ է անում Հրայր Թովմասյանին՝ սեփական կամքով դադարեցնել լիազորությունները, սակայն վերջինս չընկրկեց: Ավելին` որոշեց ձիով քայլ անել եւ Քոչարյանի գործի սահմանադրականության հարցը պարզել եվրոպական կառույցների` ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի միջոցով:

Այս կերպ Սահմանադրական դատարանը, փաստացի, խուսափեց Քոչարյանի գործով ուղղակի հարձակումներից եւ գերադասեց հիմքեր ստանալ ոչ թե որոշումից հետո, այլ առաջ: Վենետիկի հանձնաժողովն արդեն հասցրել է գործող իշխանությունների համար տհաճ գնահատականներ տալ, ինչից հետո Փաշինյանը հրաժարվեց վեթինգի գաղափարից:

Եվ հիմա ՍԴ-ում հավանաբար հույս ունեն, որ նման ձեւով ՄԻԵԴ-ն ու Վենետիկի հանձնաժողովին հղում անելով՝ կընդունեն որոշում, որը կասկածի տեղիք չի տա: Այդ դեպքում Փաշինյանը որեւէ հիմք չի ունենա ՍԴ-ին մեղադրել, որ վերածվել է նախկին պաշտոնյաների կողմից «սեփականաշնորհված կրպակի»: 

Մյուս կողմից՝ ՍԴ նման քայլը թույլ է տալիս մեր երկրին խուսափել հետագա բարդություններից, մասնավորաբար արդեն ընդունված որոշման առումով որեւէ կողմից ՄԻԵԴ դիմելու հեռանկարից:

Այս ընթացքում գործող իշխանությունը չի մոռացել, թե ով է կալանքից ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: Հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացրել դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, իսկ աշխատասենյակն էլ կնքվել է, համակարգիչն` առգրավվել: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտարարել է, որ խուզարկություն տեղի է ունեցել ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում: Թե ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը, Օհանջանյանը չի մանրամասնել։

Իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարել է, որ այդ գործը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Ի դեպ, ՀՔԾ-ն այս տարվա փետրվարին որոշել է մերժել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը, որի օրինականությունն ստուգվել է հսկող դատախազի կողմից: Սակայն հիմա հանկարծ նորից վեր է հանվում այս գործը: 

Կարելի է ասել, որ Փաշինյանի կառավարության եւ ՍԴ-ի միջեւ առճակատումը ավելի է սրվում: Արդեն այնքան է սրվել, որ դուրս է եկել զուտ ներհայաստանյան օրակարգից ու տեղափոխվել Եվրոպա: ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով դիմելու իրավունքը Հայաստանը ձեռք է բերել 2018թ. օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած 16-րդ արձանագրության հիման վրա։ Սա կարծես առաջին դեպքն է, երբ իրացվում է այդ իրավունքը, եւ Հայաստանի բարձրագույն դատարանը խորհրդատվական կարծիքի համար դիմում է այդ կառույցներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ինԸմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. ArmsportՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերըԿիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականըՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցիցՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթըՓարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրաՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըԹուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջԱլ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումներըThe Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվորՆարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.amԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայրԲաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողինՍելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվիԹրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվումԲեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասինԵզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ինՀոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանըՓաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք»
Ամենադիտված