Կիպրոսն ամբողջությամբ ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ներպետական ընթացակարգերը
Բլոգոսֆերա
Կիպրոսն ամբողջությամբ ավարտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Կիպրոսն ամբողջությամբ ավարտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը և այդ մասին հուլիսի 19-ին տեղեկացրել Եվրոպական միության խորհրդին»,- գրել է նա։ ՀՀ- ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրը մինչ այս վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, Միացյալ Թագավորությունը, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Սլովակիան: Համաձայնագիրը վավերացրել է նաև Հայաստանը: Կիպրոսի խորհրդարանը Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագիրը վավերացրել է 2019թ. հունիսի 28-ին»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)