Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իսպանացի զինվորականները որոնում են Սեուտայում թաքնված միգրանտներին Հարավային Կորեայում գրանցվել է դիտարկումների պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հակամարտություն գոյություն չունի. Վիկտոր Վասիլև Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Լիտվան կգնի տեխնոլոգիա՝ անօրինական միգրանտների օգտագործած թունելները հայտնաբերելու համար Արտակարգ դեպք Սևանում. Մանրամասներ (լուսանկարներ) «Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Անտառային հրդեհներ Հունաստանում. կան զոհեր Սուլեյման Մահմադովը հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով և հայկական դրոշով (տեսանյութ) Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները մինչև խորհրդարանի աշխատանքի ավարտը լքել են նիստերի դահլիճը Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին 

Էյֆորիայի տնտեսական բաղադրիչը. Արա Վարդանյան

Բլոգոսֆերա

Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Էյֆորիայի տնտեսական բաղադրիչը։ Հաջորդ Իջևանի հանգրվանը։

Այս տարվա ընթացքում շատերը խոսեցին էյֆորիայի մասին։ Նշվեց, որ էյֆորիայի ազդեցության ներքո իշխանությունները հաղթեցին ընտրություններում, էյֆորիայի ազդեցության տակ մարդիկ չեն տեսնում և չեն ընդունում, որ գործող իշխանությունը նույնպես կատարում է շատ և շատ սխալներ։ Մի խոսքով էյֆորիան լուրջ քաղաքական դիվիդենտ է իշխող ուժի ձեռքում։ Մեկ այլ հարց է, որ այն հարատև չէ և իրականության մեջ բավականին արագ նվազում է։ 
Բայց քչերը խոսեցին տնտեսության վրա Էյֆորիայի ազդեցության մասին, ինչը կարծում եմ ևս շատ կարևոր է։ 
Ոչ ոք չի վիճում, որ իշխանափոխությունից անմիջապես հետո Հայաստանում բավականին լուրջ դրական տեղաշարժ եղավ ծառայությունների շուկայում։ Իրականության մեջ սա մեծամասամբ պայմանավորված էր հենց էյֆորիայով։ Մարդիկ սկսեցին ծախսել տանը հավաքած և տարիներով պահվող այսպես կոչված սև օրվա փողերը։ Ինչու՞, որովհետև վաղը լավ է լինելու։ Հետաքրքրականը այն է, որ դրամական միջոցները ծախսել է տնտեսապես ամենախոցելի խավը, ամենախաբվածները։ Մնացած խավերի ներկայացուցիչները շատ ավելի զգուշ էին։ Ներդրումների կտրուկ անկումը խոսում է հենց նրա մասին, որ մնացած խավերի ներկայացուցիչները կանգ են առել և դեռևս հետևում են զարգացումներին։ 
Հենց այդ առավել խոցելի խավի համար էր զրոյացվել տարիների ընթացքում գոյացած երթևկության կանոնների խախտման արդյունքում արձանագրված խախտումները։ Կառավարության այդ քայլը ես գնահատեցի որպես ընտրակաշառք բնակչությանը։ Այժմ էլ նույն կարծիքին եմ։ Պետության հաշվին ընտրություններին ընդառաջ բաժանված ընտրակաշառք, որն այդքան վատ ներկայացվում էր հենց այսօրվա իշխանությունների կողմից, նախկինների մասին խոսելիս։ Ինչևէ, այս քայլը ևս բերեց իր բացասական արդյունքները։ Մարդիկ սկսեցին ավելի վատ վարել, շատացան ճանապարհային պատահարները։ Տուգանքները ներելուց հետո արդյո՞ք այսօր չեն գոյացել նույն տիպի չվճարված արձանագրությունները։ Կարծում եմ, որ դրանք կրկին շատ են և կրկին մարդիկ սպասում են զրոյացմանը։ Ցավոք, այն տեղի չի ունենա մինչև մյուս ընտրություններ։ 
Ինչպես կառավարության տարբեր ներկայացուցիչներ նշել էին, մեր երկրում կտրուկ աճել են բանկերի կողմից տրամադրվող վարկերը։ Սա առաջին հայացքից թվում է թե լավ բան է։ Բայց միայն առաջին հայացքից, իրականության մեջ այդ աճը կա, բայց այն մեծապես պայմանավորված է սպառողական վարկերի կտրուկ աճով (մոտ 60% ընդհանուր աճի մեջ)։ Իսկ սա կլիներ լավ ցուցանիշ, եթե մենք ունենայինք տնտեսության իրական մոտ 20 տոկոսանով աճ։ Այլ նախադրյալ այս հարկերի աճի համար չկար։ Աշխատավարձը չի բարձրացել, որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել և հետևաբար այս սպառողական վարկերի ետևում կրկին կանգնած է Էյֆորիան։ Մարդիկ հավատալով, որ լավ է լինելու, գնացին այդ քայլին և իրենց առօրյա հոգսերի լուծման համար դիմեցին բանկերին։ Կրկին, դիմել են, քանզի համոզված էին, որ լավ է լինելու։ 
Այս մարդիկ որոշ ժամանակ անց միանշանակ ճանապարհ են փակելու, կռիվ են տալու այդ վարկերի զրոյացման համար։ Սա լինելու է մի քանի ամսից, երբ այս մարդիկ հասկանան, որ իրենց կյանքում բան չի փոխվել և իրենք ի զորու չեն կատարել բանկային պարտավորությունները։ Ասեմ ավելին, այս ամենի արդյունքում բանկերում ևս կստեղծվի բավականին լուրջ իրավիճակ, քանզի կտրուկ ավելանալու է անվճարունակ վարկառուների թիվը։ Սա թերևս մեր բանկային համակարգի ամենալուրջ հարվածներից մեկն է լինելու։ 
Ժամանակն է, որպեսզի մեր իշխանությունը անկեղծ գտնվի իրեն իշխանության բերած ժողովրդի հետ և շիտակ խոսի. Այն ինչ խոստացել ենք անհնար է իրականացնել տեսանելի ապագայում։
Ժամանակն է բացել մեր ժողովրդի աչքերը, բավ է պոպուլիզմով մարդկանց ֆինանսապես ծուղակը գցեք, բավ է»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԻսպանացի զինվորականները որոնում են Սեուտայում թաքնված միգրանտներին Հարավային Կորեայում գրանցվել է դիտարկումների պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հակամարտություն գոյություն չունի. Վիկտոր Վասիլև Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Լիտվան կգնի տեխնոլոգիա՝ անօրինական միգրանտների օգտագործած թունելները հայտնաբերելու համար Արտակարգ դեպք Սևանում. Մանրամասներ (լուսանկարներ)«Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Անտառային հրդեհներ Հունաստանում. կան զոհեր Սուլեյման Մահմադովը հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով և հայկական դրոշով (տեսանյութ)Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները մինչև խորհրդարանի աշխատանքի ավարտը լքել են նիստերի դահլիճը Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին «Ջերմային գմբեթը» ծածկել է ԱՄՆ-ի արևմուտքը․ մինչև 47 աստիճան շոգը մեծացնում է խոշոր հրդեհների ռիսկը Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասին Սեւանա լճում Եգիպտոսի 24–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել «Մեզ հանկարծակիի չեն բերի». Իրանը հայտարարել է իր մարտական պատրաստականության բարձրացման մասին Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ Սամարայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին (տեսանյութ)Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ Սևանում կորած երեխան հայտնաբերվել է. ՄանրամասներՌԴ ՊՆ․ մեկ օրում խոցվել է 1158 անօդաչու և HIMARS արկ Լա Լիգայի նախագահը կոշտ հայտարարությամբ պահանջել է ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականը Անկարգություններ Շրի Լանկայի լեփ-լեցուն բանտում. իշխանությունները զորքեր և հատուկջոկատայիններ են մտցրել, մեկ բանտարկյալ զոհվել է Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանը չհայտնվի նման պատերազմում. Ռուբինյան SpaceX-ը տիեզերք է ուղարկել Starlink արբանյակների հերթական խմբաքանակը Գերմանիան Մարոկկոյին կոչ է արել թուլացնել լարվածությունը Սեուտայի շուրջ՝ միգրացիոն ճգնաժամի ֆոնին Դուք մեր ժողովրդի կողմից չունեք մանդատ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան Սաղաթելյան Լիտվան բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին՝ Կիևի վրա հարձակման ժամանակ իր դեսպանատան վնասվելու առիթով Սպասում եմ գլխավոր դատախազին ԱԺ-ում՝ Ռուբինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ. Ղազարյան Խաղաղություն ամեն գնո՞վ․ Հայաստանի խորհրդարանի խոսնակի թեկնածուն՝ երկամյա որդու առաջ իր պարտքի մասին Axios․ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը Թրամփին կոչ է արել հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Սեուտա մուտք գործելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 90-ի Դավիթ Համբարյանը կգլխավորի ԱԺ աշխատակազմը Բաբկեն Չոբանյանն առաջին անգամ հրապարակավ անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությունում իր աշխատանքի դադարեցմանըԱՄՆ խոշորագույն բանկերից մեկը մեղադրել է Թրամփի ընկերությանը փողերի լվացման մեջ Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է Մենք կմտնենք այն քննարկման մեջ, որը ժողովուրդը կտեսնի՝ ի շահ հանրության է. Ղազինյան (տեսանյութ) «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները երեկոյան կայցելեն Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) Որ ԱԺ նիստին Վեհափառի օրհնության խոսքը չհնչի՞․ սա պարզապես խայտառակություն է․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Դանուբի ծանծաղացումը 44 տարվա մեջ առաջին անգամ հանգեցրել է Հունգարիայի «Պակշ» ԱԷԿ-ի լիակատար կանգին ՔՊ-ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի շախմատի թիմը Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը Արման Ծառուկյանը ժամկետից շուտ պաշտպանեց Hype-ի չեմպիոնական գոտին «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի ելույթը Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների լուսանկարներով շապիկով (տեսանյութ) Շտամպի վրայից Արարատի նշանը հանե՞լն է ձեր խաղաղությունը․Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Ի՞նչ կապ կա Կոնստանտին Սոկոլովի ու Ռուբինյանի եղբոր միջեւ. Մեսրոպ Մանուկյանի ելույթը (տեսանյութ) Արթիկում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ կան վիրшվորներ Capital One բանկը հայտարարել է, որ փակել է Trump Organization-ի հաշիվները՝ փողերի լվացման դեմ պայքարի ստուգումից հետո Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց
Ամենադիտված