Հայկ Մարտիրոսյանը երկրորդն է արագ շախմատում
Սպորտ
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն արագ շախմատի շվեյցարական միջազգային մրցաշարում երկրորդն է:
Բիլ քաղաքում կայացած մրցաշարում Մարտիրոսյանը 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր՝ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում Ռուսաստանից Միխայիլ Անտիպովն է, ով հավաքել է 8 միավոր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Մանուել Պետրոսյանը, 11-րդն է 6,5 միավորով:
Արագ շախմատի մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում էր 150 շախմատիստ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան