Երբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ը Նոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետո Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժած Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն Տոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումները Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ Աֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումները Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձ Հայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿ Թուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ին 

Անցած շաբաթների ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքում ես կորցրել եմ զարմանալու զգացումը․ Սամվել Բաբայան

Բլոգոսֆերա

Ռազմական գործիչ Սամվել Բաբայանը, ով հայտ է ներկայացրել 2020 թ․ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցության համար, հանդես է եկել հայտարարությամբ.

«Սիրելի հայրենակիցներ, ավարտվեց նախաձեռնող խմբի կողմից Արցախի Սահմանադրության 48-րդ հոդվածում քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի միջոցով փոփոխություն կատարելուն ուղղված ստորագրահավաքը: Ձևաթերթիկների տվյալները մշակելուց և հաշվարկից հետո, ստորագրությունների ողջ փաթեթը կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուսումնասիրությանը: Տեղերից ստացված ձևաթերթիկների ստորագրությունների քանակը 25.157: Ձևաթերթիկները մշակելուց հետո առկա ստորագրությունների քանակը ներկա պահին 22.855: Մշակման փուլը շարունակվում է: Անվավեր ճանաչված թերթիկների կամ ստորագրությունների պատճառները մի քանիսն են.

• Ստեփանակերտի քաղաքապետի հրահանգը երեք հանրային ծառայողներին միասին ստորագրելու վերաբերյալ:

• Համայնքի ղեկավարի կողմից ձևաթերթիկի կնքելու վերաբերյալ (որի լիազորությունը չունի):

• Համայնքի ղեկավարի կողմից ձևաթերթիկների ստորագրության վերաբերյալ (որի լիազորությունը չունի):

• Հաճախ հանրային ծառայողի և նախաձեռնող խմբի անդամների ոչ սահմանված տեղում ստորագրելը:

• Համայնքի ղեկավարի կողմից հրահանգվել էր հանրային ծառայողին, որպեսզի վերջինս անձամբ ստուգի անձնագիրը և թելադրի անձնագրի տվյալները, ինչը պատճառ է հանդիսացել անհրաժեշտ տեղեկատվության (հիմնականում անձնագրի սերիայի) թերի լինելուն:

Այս բոլոր ձևաթերթիկները մեզ մոտ են և անհրաժեշտության դեպքում կարող են հանրայնացվել:

Մեկուկես ամսվա ընթացքում նախաձեռնող խումբը, որի անդամն եմ ես, աջակիցներն ու համախոհներն այն, ինչը կարողացան կատարել, ես որակում եմ որպես հերոսական աշխատանք, քանի որ նրանք, առաջին օրվանից մինչև վերջին պահը գտնվելով խիստ վերահսկողության տակ, ստիպված էին հաղթահարել իշխանությունների կողմից ծրագրված ու իրականացվող արհեստածին բազմաթիվ արգելապատնեշներ ու խոչընդոտներ, որոնք կրում էին թե քարոզչական և թե իրավական, և անգամ պրովոկացիոն բնույթ: Արժանին պիտի մատուցել մեր ժողովրդին, ով ցուցաբերեց քաղաքացիական հասուն գիտակցություն, անսահման համբերություն ու զսպվածություն, իր քաղաքակիրթ և հետևողական վերաբերմունքով կարողացավ չեզոքացնել բոլոր վտանգները: Եթե չլինեին այն խոչընդոտները, որոնք ծրագրավորված հարուցվեցին իշխանությունների կողմից, անկասկած ստորագրությունների թիվը կրկնապատիկ տեսք կունենար: Նշեմ նաև, որ հատուկ հրահանգով ստորագրահավաքին մասնակցություն չեն ունեցել, ինչպես և կարելի էր սպասել, կառավարման համակարգի և ընդհանրապես բյուջետային հիմնարկների ծառայողները: Նրանցից շատ-շատերը քաջություն են ունեցել նախաձեռնող խմբի անդամներին խոստովանել, որ չեն ստորագրում, որովհետև ոչ թե դեմ են Սահմանադրության այդ փոփոխությանը, այլ մտավախություն ունեն, որ կազատվեն զբաղեցրած պաշտոնից: Մասնավոր ոլորտներում, հիմնականում բիզնես, հրահանգվել էր չմասնակցել ստորագրահավաքին` սպառնալով, թե գործ չունեք, մեկ է` Սամվել Բաբայանին ձերբակալելու ենք` փորձելով այս էժանագին հնարքները գործի դնելով, վախեցնել մարդկանց:

Բոլոր դեպքերում, ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր համարձակություն են ունեցել իրենց ստորագրությամբ ողջունել իմ մուտքը քաղաքականություն, նաև նրանց, ովքեր մտավախություն են ունեցել կամ չեն կարողացել կողմնորոշվել, քանզի ես հասկանում եմ նրանց, իմ աջակիցներին, մարտական ընկերներին: Ինձ համար, սիրելի հայրենակիցներ, ձեր ստորագրությունը անգնահատելի արժեք է, ինչը ինձ պարտավորեցնում է միանգամայն նոր մոտեցում ցուցաբերել ստեղծված չափազանց տխուր իրավիճակի արմատական փոփոխության, տարիների ընթացքում կուտակված խնդիրների, օր-օրի ահավոր չափերի հասնող հոգսերի հանդեպ: Ազգային շահն ու նրա առաջ իմ խորին պատասխանատվությունը ինձ այսօր բերել են այստեղ կանգնելու իմ ժողովրդի, նահատակված իմ հազարավոր զինվորների ծնողների, քույրերի ու եղբայրների կողքին: Հավատացեք, ձեր վստահությունն ինձ համար ամենահզոր զենքն է ցանկացած հակառակորդի ծնկի բերելու համար: Այն, ինչ մեզ հաջողվեց իրականացնել 45 օրվա ընթացքում, դա ամենևին էլ սովորական ստորագրահավաք չէր: Դա մարդու, նրա արժանապատվության, հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական ակցիա էր, որի ժամանակ մեզ հաջողվեց բացահայտել, ինչպես ընդունված է ասել` մեռած հոգիների ավելի քան 30 հազարանոց ընտրողների մի ցուցակ, որն անարգել շրջանառվել է բոլոր ընտրություններում և, առանց չափազանցության, վճռական դեր կատարել ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփման ժամանակ իշխանությունների վերարտադրման հարցում: Այն, ինչին ես ականատես եղա, մասնավորապես գյուղական համայնքներում ունեցած հանդիպումների ժամանակ, անհնար է արտահայտել կամ նկարագրել սովորական բառերով: Ես չտեսա հպարտ ու առնական այն ժողովրդին, որ անցած պատերազմում փառավոր հաղթանակ է տարել հակառակորդի նկատմամբ, ես փնտրեցի ու չգտա նաև հաղթանակած սերնդին: Դրա փոխարեն ես գտա հուսահատված, հուսալքված, հիասթափված մարդկանց, որոնք ոչ թե ապրում, արարում են, այլ հազիվհազ գոյատևում են շքեղաշուք պալատների ու ամրոցների հարևանությամբ: Երբեմնի հաղթանակի բերկրանքով ապրող ժողովուրդը, որ պատրաստ էր հրաշքներ գործել իր ազատագրած հայրենիքում, այսօր դարձել է անճանաչելի: Որքան էլ տարօրինակ լինի, պատերազմում հաղթանակած ժողովուրդը խաղաղ տարիներին իրականում պարտություն է կրել իր իսկ կողմից ընտրված իշխանություններից: Եթե սա ողբերգություն չէ, ապա ի՞նչ անուն կարելի է տալ այս տհաճ երևույթին: Ո՞ւմ են պետք նման իշխանությունները, եթե չեն ծառայում ժողովրդին, եթե մտահոգված չեն ժողովրդի հոգսերով, եթե միայն մտածում են իրենց վերարտադրությամբ, անօրեն ճանապարհով իրենց կուտակած հարստությունը պահպանելու մասին:

Անցած շաբաթների ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքում ես կորցրել եմ զարմանալու զգացումը: Եթե Արցախի իշխանությունը զավթած չինովնիկները նման անթաքույց թշնամանք են ցուցաբերում Արցախի հերոսներից մեկի մասնակցությամբ Սահմանադրությունից բխող քաղաքացիական նախաձեռնության իրականացման հանդեպ, ես պատկերացնում եմ, թե տարիներ շարունակ ինչպես են ոտնահարվել անպաշտպան ժողովրդի տարրական իրավունքները: Ես ամենևին չզարմացա, երբ ականատեսը եղա այս վերջին օրերին, նոր սահմանադրությունով ընդունված օրենքների անհապաղ կյանքի կոչմանն ու ամրագրմանը, որը անցումային երեք տարիների ընթացքում հաստատվելու փոխարեն երեք ամիսների ընթաքում <<անհետաձգելի>> ամրագրման ենթարկվեց իշխանության օպերատիվ ջանքերի շնորհիվ` ավելի խստացված ձևաչափով, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների դեռևս անցյալ տարվանից ձգձգվող ընտրությունները անհապաղ այս տարի կազմակերպելու իշխանական մոլուցքին` տեղերում հաստատվելու համար, որպեսզի հետագա իշխանական վերարտադրումը այլևս անքննելի լինի: Էլ չեմ ասում ստորագրահավաքի ողջ ընթացքում պատվիրված հոդվածների, ֆեյսբուքյան ֆեյքերի միամիտ կեղծարարությունների, իմ հասցեին սուտ լուրերի տարածման մասին: Դրանք ոչ թե վնասել, այլ օգնել, համոզել են ինձ, որ ես միանգամայն ճիշտ ընտրություն եմ կատարել` ճիշտ պահին կանգնելով իմ ժողովրդի կողքին:

Սիրելի հայրենակիցներ, մենք միասին երկար ու դժվարին ճանապարհ ունենք անցնելու: 
Մեկտեղելով մեր սերը, հավատն ու հնարավորությունները, մենք դա կարող ենք անել»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումներըՆախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումներըՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿԴեպարդիեն մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջԹուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ինՄոսկվան մեղադրում է Սանդուին իշխանությունը երկարաձգելու մտադրության մեջՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՓաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջըԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցիցՄասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԱսիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս Կդատապարտե՞ք Փաշինյանի պահվածքը լրագրողի հետ․ սկսեք հենց սրանից. ՎարդեւանյանՉինաստանն ու Ինդոնեզիան բանակցություններ են սկսում․ բիզնեսը համաձայնեցրել է 35 գործարքՁեզ մի՛ պատառոտեք, Փաշինյանի հետնորդը չեք դառնալու․ Աննա Գրիգորյանը՝ ՌուբինյանինՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԻրաքի ուժերը մտել են իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահի» հենակետՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան«Եվրոպան ինքն իրեն է վնասում»․ Զախարովայի կոշտ հայտարարությունը գազային ճգնաժամի մասինԹմրանյութի իրացումների շղթա են բացահայտելԼոնդոնն ու Բրյուսելը երեք հարցով համաձայնել են․ ուսման վարձը դեռ բաց էԱրդեն զիջել եք այն ամենը, ինչ կար, այլևս թույլ չենք տա․ խաղաղություն՝ առանց զիջումներիԶախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանելՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս ենՎարշավան հայտնում է ռուսական երեք օդային օբյեկտի ներխուժման մասին Դուք խոչընդոտում եք խաղաղությանը՝ ՀՀ-ն այլ պետության կազմ մտցնելու համար․ թույլ չենք տա. ՌուբինյանԶախարովա․ Եվրոպացիները պատրաստ չեն Ուկրաինայի հարցով բանակցությունների լիարժեք մասնակցությանըԼևոն Տեր-Պետրոսյանի ուղերձից հետո Նիկոլ Փաշինյանը քննադատական գրառում է հրապարակելՄիլիոնավոր եվրոներ՝ թռիչքների համար․ Եվրախորհրդարանում քննարկում են գործուղումների ծախսերըԶելենսկին առաջարկել է պատերազմից հետո Ուկրաինայում ամերիկյան և եվրոպական զորքեր տեղակայելՇվեդիան փակում է դռները ռուսաստանցի մարզիկների առաջ․ վիզաներ չեն տրամադրվիԳուրգեն Արսենյանը հետ է կանչվել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնիցՖրանսիայում խուզարկել են «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանը․ ի՞նչ է քննվումԱղմուկ ԱՄՆ Կոնգրեսում․ հանրապետականները զանգվածաբար բացակայում են նիստերից Ձեզ գերի վերցնելու դեպքում արագ կվերադարձնեն, ոչ թե կխոշտանգեն՝ մեր հայրենակիցների նման. ՂահրամանյանԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ կրկնել իրաքյան սցենարը․ Թեհրանի կոշտ արձագանքը«Ուկրաինան Մերցի համար ավելի կարևոր է, քան Գերմանիան»․ կոշտ քննադատություն ԲունդեսթագիցԿոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն աշխատանքային այցով եղել է Գեղարդ և Գողթ բնակավայրերում Այսօր Ալիևը նոր Սահմանադրություն է ուզում, վաղը կպահանջի նոր կրոն ու լեզու. ՂահրամանյանՊուտինի սպառնալիքից հետո՝ հրթիռային հարվածներ Կիևի երեք կամուրջներինՊեսկովը խոսել է Թրամփից ստացված գովասանքի մասին
Ամենադիտված