Տոկիոյի օլիմպիական խաղերի թալիսմանները ստացել են իրենց անվանումները (տեսանյութ)
Սպորտ
32-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է խաղերի թալիսմանների անունները:
Ամառային Օլիմպիական խաղերի կապույտ գույնի թալիսմանը ստացել է Միրայտովա, իսկ Պարալիմպիկ խաղերինը` Սոմեյտի անվանումը:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկ աշխարհի 206 երկրից կմրցեն 33 մարզաձևում:
Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնել խաղերի ջահը: Այն կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ, որը զուգորդվում է Ճապոնիայի հետ: 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)