Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Քաղաքական
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը hուլիսի 24-ից 25-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախատեսվում են բանակցություններ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, որի արդյունքներով երկու ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Նախարար Մնացականյանը հանդիպումներ կանցկացնի նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և Խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեի հետ: ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի նաև վրացահայ համայնքի ներկայացուցիչների հետ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)