Գորիսում քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը
Քաղաքական
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հուլիսի 23-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, hանդիպումը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հասարակական կազմակերպության կողմից:
Փոխնախարար Սրբուհի Գալյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի հիմնական կարգավորումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու հակակոռուպցիոն կրթությանը, ինչպես նաև անդրադարձել է հակակոռուպցիոն երկու նոր մարմինների` Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմերին:
Այնուհետև, հաջորդել է հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջև:
Արդարադատության նախարարությունը մի շարք այլ ՀԿ-ների՝ «Իրավաբանների հայկականասոցիացիա»-ի և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հետ համագործակցությամբ ևսԵրևանում և Գյումրիում նման ձևաչափով քննարկումներ է կազմակերպել, իսկ առաջիկայումքաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներ են նախատեսվումնաև Մարտունիում, Գավառում, Վանաձորում և Արմավիրում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)