Սարսափելի դեպք Նոր Խարբերդում. հղի կինը հոսանքահարվել ու մահացել է
Հասարակություն
Այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել Նոր Խարբերդում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` շտապօգնության խումբը կանչով մեկնել է ամառանոցներից մեկն ու հայտնաբերել 32-ամյա կնոջ դի:
Կինը մահացել է իրենց ամառանոցի բակում՝ հոսանքահարման հետևանքով:
Կատարվածի կոնկրետ հանգամանքները պարզում են իրավապահները:
Հարևանների խոսքով՝ մահացած կինն ամուսնացած էր, ապրում էր ամուսնու և երկու անչափահաս երեխաների հետ, իսկ մոտ երեք ամսից երրորդ երեխան կունենար:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)