Ազգային ժողովը չի հրավիրում քննարկելու Ընտրական օրենսգիրքը, բայց հրավիրում է Վարդավառի. Դանիել Իոաննիսյան
Բլոգոսֆերա
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Ազգային ժողովը հուլիսի 28-ին հրավիրում է խորհրդարանի այգի` մասնակցելու Վարդավառի առթիվ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնած միջոցառմանը...»
Ազգային Ժողովը չի հրավիրում քննարկելու Ընտրական օրենսգիրքը, չի հրավիրում քննարկելու կուսակցությունների մասին օրենքը, չի հրավիրում քննարկելու դատական բարեփոխումները, չի հրավիրում քննարկելու նախորդ ռեժիմի գործունեությանը քաղաքական գնահատական տալը և չի հրավիրում քննարկելու կրթության կամ գիտության խնդիրները:
Բայց Ազգային Ժողովը հրավիրում է Վարդավարի:
#No_comment #Ապրեն_բոլորը #Մի_քաղաքականացրեք_ԱԺ_ամբիոնը»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)