«Ես ստորություն չեմ արել»․ Արեգնազ Մանուկյանի առաջին ուղերձը տնային կալանքից Հայ դատի հանձնախումբը Ամերիկայում մեծ ազդեցություն ունի․ Կարեն Ճինպաշյան Լուկաշենկոն ներում է շնորհել 15 մարդու, այդ թվում՝ 13 քաղբանտարկյալի ՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ Պարտադիր պայմաններ. ուժեղացվել է «Զվարթնոցում» տաքսի ծառայությունների վերահսկողությունը Իշխանությունները ազգային մտածողության դեմ են պայքարում Ալիևի և Էրդողանի հրամանով. Կարապետյան (տեսանյութ) Երուսաղեմում հեծանիվ վարելիս հրեա ծայրահեղականները 9-ամյա հայ տղայի վրա պղպեղի սփրեյ են ցանել (տեսանյութ) Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Ազգային ժողովի նախագահը և Լիտվայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգը Հայաստանում ջերմաստիճանը կնվազի․ սեպտեմբերի 28-ից սպասվում են տեղումներ ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ. Պայթյունից մահացած զինծառայողի գործով կան մի քանի վարկածներ 2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը 

Հաց Բերողին մահվան հասցնողները մնացել են անպատիժ

Հասարակություն

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը.

«Հաց Բերողին մահվան հասցնողները մնացել են անպատիժ

26 հուլիսի 2019 թ. Երևան

Երեք տարի առաջ՝ 2016 թ. հուլիսի 26-ին, ՀՀ քաղաքացի Արթուր Սարգսյանը ճեղքեց զինված ու բարիկադավորված ոստիկանության շղթան և հաց հասցրեց ՊՊԾ գնդում գտնվող Սասնա Ծռեր ապստամբ խմբավորման անդամներին:
Արթուր Սարգսյանը, փաստորեն, երկրորդ անգամ, այն էլ՝ միայնակ, գրավեց ՊՊԾ գունդը՝ մեկ անգամ ևս ցույց տալով, որ փտած համակարգը հոգեվարքի մեջ է:

Արթուր Սարգսյանին ժողովուրդը կնքեց Հաց Բերող անվամբ և սիրեց ու ընդունեց որպես մեր ժամանակների հերոսի, իսկ Հուլիսի 26-ը սահմանեց որպես Հաց Բերողի օր:

Հաց Բերող Արթուր Սարգսյանն արտահայտում էր մեր ամբողջ ժողովրդի՝ ազգադավ և բռնակալ ռեժիմից ազատագրվելու և արժանապատիվ կյանքով ապրելու կամքն ու իղձերը:

Եվ, ըստ այդմ՝ նա իր անօրինակ սխրանքով վերահաստատեց ոչ միայն ապստամբության բնական իրավունքի կենսունակությունը, այլև Սասնա Ծռեր խմբավորման սկսած ապստամբության անհրաժեշտությունն ու լեգիտիմությունը:

Արթուր Սարգսյանը չմնաց սոսկ որպես հանուն Հայրենիքի ու մարդասիրության իր կյանքը զոհասեղանին դնող մի նվիրյալ, այլև միացավ ապստամբներին և դարձավ նրանցից առաջինն ու ամենավեհը:
Ազգադավ ու բռնակալ ռեժիմը, չնայած կալանքի հետ անհամատեղելի ծանր հիվանդություններին, չհաշտվելով իր համակարգը քանդող նրա արարքի և նրա նկատմամբ համաժողովրդական սիրո դրսևորման հետ, վրեժի և ոխակալության ստոր դրդումներով երկու անգամ կալանավորեց և տևական ժամանակ բանտում պահեց նրան: Երկրորդ կալանավորման դեմ բողոքի երկարատև հացադուլից հետո նա ազատվեց կալանքից, սակայն նրա հյուծված օրգանիզմն այլևս չկարողացավ դիմակայել սրացած հիվանդություններին և 2017 թ. մարտի 16-ին Արթուր Սարգսյանը մահացավ:

Ռեժիմին հեռացնելուց և Հաց Բերող Արթուր Սարգսյանի հերոսության և հիշատակի առաջ հրապարակավ խոնարհվող իշխանության հաստատումից անցել է ավելի քան մեկ տարի, սակայն Արթուր Սարգսյանին տանջամահ արած մարդիկ դեռևս անպատիժ են:


Հաց բերողին կալանավորելու և տանջամահ անելու հանցագործության գլխավոր պատասխանատու և պատվիրատու Սերժ Սարգսյան, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյան, նրա երկրորդ կալանավորումը ջանադրաբար հիմնավորող Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, Սասնա Ծռերի գործով քննչական խմբի պետ Էդիկ Հակոբյան, դատավորներ Արթուր Մկրտչյան և Կարինե Ղազարյան, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան՝ սա դահիճների ոչ լրիվ ցանկն է, մնացածին պետք է բացահայտի և պատասխանատվության կանչի անաչառ քննությունը:
Դրա փոխարեն ծածկադմփոցի նպատակով հարուցվել և մինչ օրս իբրև թե քննվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով նրան անզգուշությամբ մահ պատճառելու վերաբերյալ անհեթեթ քրեական գործ, որն ակնհայտորեն չունի արդարադատության հասնելու որևէ հեռանկար:

Մինչդեռ թվարկվածներից Արթուր Դավթյանը, Էդիկ Հակոբյանը և պատվեր կատարող դատավորները շարունակում են պաշտոնավարել: Ավելին՝ նրանցից ոմանք նույնիսկ պարգևներ են ստանում հեղափոխական կոչվող իշխանության ձեռքից և վայելում են նրա բարեհաճությունը:

Հաց Բերողին մահվան հասցնելու գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը և բոլոր մեղավորների բացահայտումն ու պատասխանատվությունը իրավունքի, ժողովրդավարության, արդարության, մարդասիրության և հեղափոխության նպատակների ու արժեքերի նկատմամբ ներկայիս իշխանության հավատարմության ամենաակնառու փորձաքարերից մեկն է:

Անսահման սիրով և անհուն կարոտով խոնարհվում ենք Հաց Բերող Արթուր Սարգսյանի պայծառ հիշատակի և Հաց բերելու օրվա խորհրդի առաջ: Համոզված ենք, որ անկախ ներկայիս իշխանության քայլերից, Հաց Բերողի և մեր ժողովրդի բոլոր դահիճներն ու պետականության թշնամիները ոչ ուշ ապագայում կանգնելու են Հայկական Նյուրնբերգի առաջ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուլյանովսկի օդանավակայանում վերացվել են թռիչքների ժամանակավոր սահմանափակումները«Ես ստորություն չեմ արել»․ Արեգնազ Մանուկյանի առաջին ուղերձը տնային կալանքից Առաջարկվել է տուգանել ընկերություններին՝ ԱԲ համակարգերի մասնակցությամբ միջադեպերը թաքցնելու համարՀայ դատի հանձնախումբը Ամերիկայում մեծ ազդեցություն ունի․ Կարեն ՃինպաշյանԳանայի նախագահը հայտարարել է, որ Աֆրիկան ​​այլևս չի հանդուրժի շահագործումըԼուկաշենկոն ներում է շնորհել 15 մարդու, այդ թվում՝ 13 քաղբանտարկյալի Նեթանյահուն թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել էր ձերբակալել նրանՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանի գործով դատական նիստՀայտնի է դարձել, թե ինչ նպատակով է Ռուսաստանը հարվածներ հասցնում Ուկրաինայի տվյալների մշակման կենտրոններինՊարտադիր պայմաններ. ուժեղացվել է «Զվարթնոցում» տաքսի ծառայությունների վերահսկողությունը Նիդեռլանդներում բենզինի գինը պատմական ռեկորդ է սահմանելԻշխանությունները ազգային մտածողության դեմ են պայքարում Ալիևի և Էրդողանի հրամանով. Կարապետյան (տեսանյութ) Իրանը կարող է հրաժարվել բարձր հարստացված ուրանից, եթե համաձայնության գա ԱՄՆ-ի հետԵրուսաղեմում հեծանիվ վարելիս հրեա ծայրահեղականները 9-ամյա հայ տղայի վրա պղպեղի սփրեյ են ցանել (տեսանյութ)Գերմանիայի Բունդեսթագում առաջարկել են հրաժարվել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության գաղափարիցՎերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Գրոսի. Զապորոժյեի ԱԷԿ-ը փոխել է վթարային գեներատորների աշխատանքի ռեժիմը՝ դիզելային վառելիքի պակասի պատճառովՌԴ Դաշնության խորհրդում արձագանքել են Ռուսաստանի հետ պատերազմի մասին Լը Պենի հայտարարությանըԱզգային ժողովի նախագահը և Լիտվայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգը Մելանյա Թրամփի կերպարը Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ համեմատել են մատուցողուհու համազգեստի հետԼեհաստանը հաստատել է Ուկրաինային ինտերնետով ապահովող Starlink-ի կայանի հրկիզումըՀայաստանում ջերմաստիճանը կնվազի․ սեպտեմբերի 28-ից սպասվում են տեղումներՂազախստանում ուսումնավարժական վարժանքների ժամանակ զոհված բոլոր նավաստիների մարմինները հայտնաբերվել ենՀայտնի է դարձել ՌԴ Պետդումայի վերջնական կազմըՔՊ-ն ընտրության է գնում միայնակ. Պայթյունից մահացած զինծառայողի գործով կան մի քանի վարկածներՆեպտունը սեպտեմբերի 26-ին կհայտնվի Արեգակին հակադիր դիրքում և կհասնի առավելագույն պայծառության2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը «Bentley»-ն ներկայացրել է իր պատմության առաջին էլեկտրական մեքենան՝ «Torcal»-ըԽաղաղությունը Հարավային Կովկասում պետք է հիմնված լինի արդարության վրա․ Էլիզաբեթ ՉուլջյանՊուտինը պաշտոնից ազատել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանինՄեծ մտահգություն է Վեհափառի դեմ տարվող արշավը, լուրջ աշխատանք ենք տանում այս առումով. ԽաչատուրյանԴատարանը ժամանակավորապես չեղարկել է Թրամփի՝ CNN-ի, MS NOW-ի և Politico-ի մուտքը Սպիտակ տուն արգելելու որոշումըՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի պաշտպանության նախարարինՎրաստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու անդամ է ձերբակալվելNYT. Google-ի, OpenAI-ի և SpaceX-ի գործադիր տնօրենները կմասնակցեն Սի Ծինփինի այցի պատվին կազմակերպված ընդունելությանըՌուբինյանն ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցերՎարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահինՌԴ քաղաքացիները կարող են հնարավորություն ստանալ անձնական մեքենաներով մեկնել ՉինաստանՂազախստանում հայտնաբերվել են զորավարժությունների ժամանակ զոհված բոլոր զինծառայողների մարմիններըՍինհուա. Սի Ծինփինը և Թրամփը քննարկել են Ուկրաինան և Մերձավոր ԱրևելքըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Euractiv. ԵՄ 12 երկիր դեմ է Ֆրանսիայի կողմից պաշտպանական ծրագրերի իրականացմանըԻնչո՞ւ կառավարության բոլոր անդամներին` վարչապետի գլխավորությամբ, մեղադրանք առաջադրված չէ. ՄելիքյանՄոսկվայի ուղղությամբ անօդաչուներ են խոցվել Ես ի՞նչ կապ ունեմ Գագիկ Խաչատրյանի հետ, նրա հետ Մայամիում չեմ եղել․ Արմեն ԱշոտյանԻսպանիայի և Մարոկկոյի արտաքին գործերի նախարարները հանդիպել են՝ քննարկելու Սեուտայում ստեղծված իրավիճակը#ՈՒՂԻՂ․ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 25-ինՔննարկվել է Ուկրաինայի հարցը. Դմիտրիևը Նյու Յորքում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետԹրամփը խոստացել է Սի Ծինփինին ցույց տալ Սպիտակ տան կառուցվող խնջույքների սրահը
Ամենադիտված