Արմեն Գրիգորյանը՝ դավադիր ուժերի և Հայաստան-Արցախ հարաբերությունների մասին
Քաղաքական
Քայլեր կատարվում են դավադիր ուժերի հայտնաբերման ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Դիտարկմանը՝ օրինակ՝ Վիտալի Բալասանյանը մտնո՞ւմ է այդ ուժերի մեջ, քանի որ վերջերս ստուգել էին նրա մեքենան, Արմեն Գրիգորյանը պատասխանեց.
«Հրապարակային ինչ խոսվել է, միայն դրա մասին կարող ենք ասել, այլ բան չեմ կարող ասել»։
Գրիգորյանի խոսքով՝ Երևան-Ստեփանակերտ հարաբերությունները գտնվում են լավ վիճակում։
«Խնդիրներ եղել են, բայց դրանք անցյալում են», - ասաց Գրիգորյանը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)