Սեպտեմբերից Հայաստան ներմուծվող մեքենաների մաքսային վճարների թանկացում չի լինի. ՊԵԿ
Հասարակություն
Հայաստան ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների փոփոխություն չի լինելու մինչև տարեվերջ:
Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ հերքելով սեպտեմբերից վճարների բարձրացման լուրերը:
«Վերջերս հանրության շրջանում լուրեր են տարածվել, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների մասով տեղի է ունենալու թանկացում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ»,- տեղեկացրին ՊԵԿ-ից:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)