Իսպանիան Պորտուգալիայի դեմ եզրափակչում առանձնակի ուշադրություն է դարձնելու մանրուքներին. Սանտի Դենիա
Սպորտ
Իսպանիայի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սանտի Դենիան մեծ սպասելիքներ ունի Երևանում հուլիսի 27-ին Եվրո-2019-ի եզրափակչից:
«Կարծում եմ, եզրափակչում մեզ հավասար պայքար է սպասվում: Հույս ունենք հաղթել խաղը, որտեղ որոշիչ կլինեն փոքր ամենափոքր մանրուքներն անգամ»,-շեշտեց մարզիչ:
Դենիան հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և ՈՒԵՖԱ-ին` Եվրո-2019 լավ կազմակերպման համար: «Մենք իրապես դրական տպավորություն ստացանք մայրաքաղաքից: Այստեղ իսկապես վայելեցին ֆուտոբը: Երևանը շատ ջերմ քաղաք է»,-եզրափակեց նա:
Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակչում` հուլիսի 27-ին Պորտուգալիայի ընտրանին, որն, ի դեպ, գործող չեմպիոն է, կմցրի Իսպանիայի հետ: Հանդիպումը կկայանա Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 20:30-ին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)