«Սանիթեք»-ը զգուշացնում է
Հասարակություն
«Սանիթեք» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«Հարգելի՛ երևանցիներ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում «Սանիթեք» ընկերության անունից հանդես են գալիս «ֆեյք» էջեր: Զերծ մնացեք «ֆեյք» էջերի կողմից տարածվող սադրանքներից և անհրաժեշտության դեպքում դիմեք ընկերության թեժ գծին՝ 8090։ Մեր գործունեության մասին պաշտոնական տեղեկություններ տրվում են միմիայն լրատվամիջոցների միջոցով։ Խնդրում ենք զերծ մնալ «ֆեյք» էջերի սադրանքներից»:
«Սանիթեք» ընկերություն


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)