Մովսեսյանը Չեխիայի մրցաշարի առաջատարներից է
Սպորտ
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը չեխական մրցաշարի առաջատարներից է:
Չեխիայի հանրահայտ Պարդուբիցե Օփեն միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան մրցակցի հետ: Այս տուրից հետո էլ հայ գրոսմայստերը 3 առաջատարներից է, ովքեր վաստակել են 6-ական միավոր:
Պարդուբիցե Օփեն միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 37 երկների 323 շախմատիստ: Մասնակիցների թվում են 29 գրոսմայստեր, իսկ ընդհանուր առմամբ 323 մասնակիցներից 207 կրում են միջազգային կոչումներ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)